Հա

Քաղաքական

25/12/2018 - 10:40

Հանրապետութեան նախագահ. «ԱՄՆ գլխաւոր նպատակը Իրանի հզօր համակարգի ծնկի իջեցնելն է»

Տարածաշրջանում ԱՄՆ ծրագրերի իրագործման հիմնական եւ գլխաւոր խոչընդոտը հզօր Իրանն է: Այդ պատճառով էլ ԱՄՆ գլխաւոր նպատակը Իրանի հզօր համակարգի ծնկի իջեցնելն է:

«alikonline.ir» - Տարածաշրջանում ԱՄՆ ծրագրերի իրագործման հիմնական եւ գլխաւոր խոչընդոտը հզօր Իրանն է: Այդ պատճառով էլ ԱՄՆ գլխաւոր նպատակը Իրանի հզօր համակարգի ծնկի իջեցնելն է: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին Իսլ. խորհրդարանում յայտարարել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Յիշեցնենք, որ նախագահը խորհրդարանում էր, ներկայացնելու 1398 թւականի պետբիւջէի նախագիծը:

Իր ելոյթում նախագահն անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ գործադրւող ճնշումներին ու պատժամիջոցներին, դրանք պայմանաւորել է այն հանգամանքով, որ տարածաշրջանում ԱՄՆ ծրագրերի իրագործման հիմնական եւ գլխաւոր խոչըդոտն Իրանն է. «Միջազգային օրէնքներին հակասող, Իրանի եւ նրա տնտեսական գործընկերների դէմ գործադրւող բոլոր ճնշումների եւ պատժամիջոցների նպատակը Իրանի հզօր համակարգի ծնկի իջեցնելն է»,- ասել է Ռոհանին՝ յստակեցնելով, որ ԱՄՆ-ն չի կարող հասնել իր այդ նպատակին, քանի որ Իրանը դիմակայելու եւ յաղթահարելու է բոլոր մարտահրաւէրները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։