Հա

Քաղաքական

26/12/2018 - 08:25

Թեհրանում է Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահը

Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի հրաւէրով, երէկ՝ դեկտեմբերի 25-ին Թեհրան է այցելել Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադով:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի հրաւէրով, երէկ՝ դեկտեմբերի 25-ին Թեհրան է այցելել Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օգթայ Ասադով:

ԻՌՆԱ-ի փոխանցմամբ՝ Ասադովին ընդունել են Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին, ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ու Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

Կայացած հանդիպումների ընթացքում քննարկւել են երկկողմ քաղաքական եւ տնտեսական յարաբերութիւնները: Կարեւորւել է յատկապէս էներգետիկ եւ տարանցիկ բեռնափոխադրումների ոլորտում երկկողմ յարաբերութիւնների ընդլայնումը:

Ռոհանի-Ասադով հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարւել նաեւ տարածաշրջանային հակամարտութիւնների թեմային: Նախագահ Ռոհանին վերահաստատել է տարածաշրջանային հակամարտութիւնները բանակցային եւ քաղաքական ուղիներով կարգաւորելու իր տեսակէտը: Նա Իրանի անունից պատրաստակամութիւն է յայտնել օգնելու տարածաշրջանային հակամարտութիւնները քաղաքական շրջանակներում կարգաւորելու հարցում՝ յարգելով ժողովուրդների իրաւունքները:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։