Հա

Քաղաքական

29/12/2018 - 14:55

Դոկտ. Զարիֆ. «Պարսից ծոցում ԱՄՆ ներկայութիւնը լարւածութեան պատճառ է դառնում»

Մենք մշտապէս այն կարծիքի ենք եղել, որ ԱՄՆ ներկայութիւնը Պարսից ծոցում ոչ միայն անօրինակ է, այլ, նաեւ, յաւելեալ լարւածութեան պատճառ է դառնում: Այս մասին չինական «Phoenix» հեռուստաընկերութեան տւած բացառիկ հարցազրոյցի ժամանակ յայտարարել ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Մենք մշտապէս այն կարծիքի ենք եղել, որ ԱՄՆ ներկայութիւնը Պարսից ծոցում ոչ միայն անօրինակ է, այլ, նաեւ, յաւելեալ լարւածութեան պատճառ է դառնում: Այս մասին չինական «Phoenix» հեռուստաընկերութեան տւած բացառիկ հարցազրոյցի ժամանակ յայտարարել ԱԳ նախարար դոկտ. Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«ԱՄՆ ռազմանաւի ներկայութիւնը Պարսից ծոցում, դրական որեւէ արդիւնք չունի: Այլ, ընդհակառակը, յաւելեալ լարւածութեան պատճառ է դառնում: Այն ժամանակ երբ ամերիկացիներն աւելացրել են իրենց ներկայութիւնը Պարսից ծոցում, տարածաշրջանի երկրները յաւելեալ վտանգների եւ մարտահրաւէրների դէմ յանդիման են կանգնել»,- ասել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը՝ յաւելելով, որ Իրանը հզօր երկիր է, որը կարող է ինքնորոյն լուծել իր անվտանգութեան խնդիրները. «ամերիկացիների ներկայութիւնից կը տուժեն սկայան միւս երկրները»,- յստակեցրել է նա:

Խօսելով Իրան-ԱՄՆ յարաբերութիւնների հեռանկարների եւ հնարաւոր զարգացումների մասին, դոկտ. Զարիֆը կարծիք է յայտնել, որ դրանք շարունակւելու են նոյն ընթացքով. «Դժւար թէ ամերիկացիները որոշեն աւելացնել լարւածութիւնը»,- նշել է նա:

Արձագանգելով լրագրողի այն դիտարկմանը, թէ չինացի փորձագէտների կարծիքով, Իրանն առաւելագոյնը 6 ամիս յետոյ ստիպւած է լինելու բանակցել ամերիկացիների հետ, դոկտ. Զարիֆն ասել է. «Կարծում եմ, թէ չինացի փորձագէտները 6 ամիս յետոյ ստիպւած են լինելու վերանայել իրենց կարծիքը: Ճնշման պայմաններում Իրանը երբեւէ չի բանակցի: Բանակցային գործընթացից նրանք են հրաժարւել, ոչ թէ Իրանը, եւ նրանք էլ պէտք է վերադառնան բանակցութիւնների սեղանի շուրջ»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։