Հա

Քաղաքական

30/12/2018 - 11:20

ԶՈՒ ԳՇ-ի պետ. «Սիրիայից ԱՄՆ զօրքերի դուրս բերումն այնքան էլ նշանակալի քայլ չէ»

Հաշւի առնելով տարածաշրջանում ԱՄՆ զօրքերի ներկայութեան ծաւալը, Սիրիայից այդ երկրի զինւորականների դուրս բերումն այնքան էլ նշանակալի քայլ չէ:

«alikonline.ir» - Հաշւի առնելով տարածաշրջանում ԱՄՆ զօրքերի ներկայութեան ծաւալը, Սիրիայից այդ երկրի զինւորականների դուրս բերումն այնքան էլ նշանակալի քայլ չէ: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին յայտարարել է Իրանի ԶՈՒ-ի Գլխաւոր շտաբի պետ, գեներալ-լէյտենանտ Մոհամմադ Բաղերին:

Ըստ նրա՝ Սիրիան, տարածաշրջանն անկայունացնելու՝ թշնամու փորձերի վառ օրինական է. «Առանց Սիրիայի ժողովրդի եւ օրինական իշխանութիւնների համաձայնութեան, օկուպացրեցին այդ երկրի տարածքի մի մասն ու ռազմաբազա տեղակայեցին: Նրանք Իրանի հետ բարեկամութիւն անելու եւ սիոնիստական վարչակազմի դէմ պայքարելու պատրւակով, ջանք չխնայիցին տապալելու այդ երկրի օրինական իշխանութիւնները եւ հիմա ամենանւաստացուցիչ կերպով ստիպւած են հեռանալ Սիրիայից»,- ասել է գենարալը՝ յաւելելով. « Հաշւի առնելով տարածաշրջանում ԱՄՆ զօրքերի ներկայութեան ծաւալը, Սիրիայից այդ երկրի զինւորականների դուրս բերումն այնքան էլ նշանակալի քայլ չէ»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։