Հա

Քաղաքական

30/12/2018 - 11:30

Դոկտ. Լարիջանի. «Դէյ 9-ը ապատակ էր բոլոր սադրիչներին»

Դէյ 9-ը ապտակ էր թշնամու սադրանքներին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի մեկնարկին յայտարարել է խորհրդարանի նախագահ. դոկտ. Ալի Լարիջանին: 

«alikonline.ir» - Դէյ 9-ը ապտակ էր թշնամու սադրանքներին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Իսլ. խորհրդարանի հերթական նիստի մեկնարկին յայտարարել է խորհրդարանի նախագահ. դոկտ. Ալի Լարիջանին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով դէյ 9-ի պատմական կարեւորութեանը, դոկտ. Լարիջանին նշել է, որ այդ օրն Իրանի պատմութեան էջերում ամրագրւեց այն պատճառով, որ Իրանի ժողովուրդը իր զգօն եւ գիտակցւած ներկայութեամբ յաղթահարեց այդ օրերի մարտահրաւէրներն ու հզօր ապտակ հասցրեց թշնամու բոլոր սադրանքներին ու դաւադրութիւններին:

«Այդ օրը չէզոքացրեց ԱՄՆ-ի եւԱրեւմտեան որոշ երկրների միջամտութեան պատեհապաշտ փորձերն ու ամրապնդեց յեղափոխութեան ընթացքը»,- նշել է խորհրդարանի նախագահը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։