Հա

Քաղաքական

31/12/2018 - 08:30

Այաթ. Ամոլի Լարիջանին նշանակւեց Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի նախագահ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հրամանագրով, այաթ. Սադեղ Ամոլի Լարիջանին նշանակւեց Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի նախագահ եւ Պահապանների խորհրդի անդամ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հրամանագրով, այաթ. Սադեղ Ամոլի Լարիջանին նշանակւեց Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի նախագահ եւ Պահապանների խորհրդի անդամ:

Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովի նախագահի պաշտօնում այաթ. Ամոլի Լարիջանին կը փոխարինի այաթ. Հաշեմի Շահրուդիին, ով օրեր առաջ կնքեց իր մահկանացուն:

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի հրամանագրում մասնաւորապէս նշւած է, որ այաթ. Ամոլի Լարիջանին պարտականութիւն ունի «կառուցւածքային եւ բովանդակային» փոփոխութիւններ կատարելու Համակարգի նպատակայարմարութիւնը բնորոշող ժողովում:

Այաթ. Սադեղ Ամոլի Լարիջանին ներկայ պահին զբաղեցնում է Դատական ուժի ղեկավարի պաշտօնը: Նրա պաշտօնավարման ժամկէտը կաւարտւի առաջիկայ ամռանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։