Հա

Քաղաքական

07/01/2019 - 09:20

«Թրամփն իր անիրական եւ սին երազանքներն է արտայայտում». ԱԳՆ խօսնակն արձագանգել է Թրամփի յայտարարութեանը

Թրամփն իր անիրական եւ սին երազանքներն է արտայայտում: Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ նման յայտարարութեամբ է հանդէս եկել Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու, Իրանի ցանկութեան մասին յայտարարութիւնը:

«alikonline.ir» - Թրամփն իր անիրական եւ սին երազանքներն է արտայայտում: Ինչպէս հաղորդում է ԻՌՆԱ-ն՝ նման յայտարարութեամբ է հանդէս եկել Իրանի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին, մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ-ի հետ բանակցելու, Իրանի ցանկութեան մասին յայտարարութիւնը:

«Թրամփն իր անիրական եւ սին երազանքներն է արտայայտում, որոնք բացարձակապէս կապ չունեն առկայ իրականութեանը: Նա տեղեակ է, որ Իրանի Իսլամական Հանրապետութիւնը տասնամեակներ ի վեր ծանօթ է ԱՄՆ պատժամիջոցներին եւ դիմակայում է դրանց»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը՝ յաւելելով. «Նա, ինչպէս միշտ, վերջին տասնամեակների իրադարձութիւնների ընթացքից անհրաժեշտ հետեւութիւններ անելու եւ տարածաշրջանի ու Իրանի վերաբերեալ իր նախորդների՝ ամբողջովին սխալ քաղաքականութիւնները վերատեսութեան ենթարկելու փոխարէն, շարունակում է Իրանի հինաւուրց ժողովրդի հասցէին անտրամաբանական եւ ատելութեամբ լի յայտարարութիւններ անել, որոնք ոչինչ են, քան միջնադարեան ու ժամկէտանց, ամբողջատիրական յայտարարութիւնների կրկնութիւնը»:

Ղասեմին ընդգծել է, որ Իրանի ժողովուրդը երբեւէ չի ընկրկելու ԱՄՆ ճնշումների դէմ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։