Հա

Քաղաքական

07/01/2019 - 11:35

Ալի Շամխանի. «Աֆղասնտան կատարած այցի ժամանակ, ամերիկացիներն Իրանի հետ բանակցելու միջնորդաւորւած ցանկութիւն յայտնեցին»

Իրանն ընտրել է ԱՄՆ-ի դէմ չընկրկելու եւ նրան հիասթափեցնելու ռազմավարութիւնը: 

«alikonline.ir» - Իրանն ընտրել է ԱՄՆ-ի դէմ չընկրկելու եւ նրան հիասթափեցնելու ռազմավարութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ԻՍՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ յունւարի 7-ին, «Պաշտպանութիւնը եւ անվտանգութիւնն Արեւմտեան Ասիայում» խորհրդաժողովի ժամանակ յայտարարել է Իրանի ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին՝ նշելով, որ ամերիկացիներն ապացուցել են, որ նրանց վստահել չի կարելի:

«Այդ մասին է վկայում նրանց հետ կայացած բանակցութիւնների պատմութիւնը»,- ասել է Շամխանին՝ յաւելելով, որ այսօր ամերիկեան կողմը, այլ, ոչ թէ Իրանի Իսլամական Հանրապետութիւնն է ցանկանում բանակցել:

«Աֆղանստան կատարած վերջին այցիս ժամանակ, ամերիկացիներն Իրանի հետ բանակցելու միջնորդաւորւած ցանկութիւն յայտնեցին»,- յստակեցրել է նա:

Յարակից լուրեր

  • Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը
    Իրանը եւ ԵՄ-ն կարեւորել են Եմէնի խաղաղութեան համաձայնագրի իրագործումը

    Եմէնի ճկնաժամի կապակցութեամբ, Իրանի եւ Եւրոմիթեան միջեւ կայացած բանակցութիւնների 5-րդ փուլի աւարտին, ԵՄ-ն հանդէս է եկել հաղորդագրութեամբ, որում կողմերի անունից, կարեւորւել է Եմէնի ճգնաժամաի կարգաւրման կապակցութեամբ, Ստոկհոլմի համաձայնագրի, մասնաւորապէս Ալ Հոդայդէ նաւահանգստում կրակի դադերացման մասին պայմանաւորւածութեան ամբողջական իրագործումը:

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին
    «Ապառաժ»-ի խմբագրական. Կրկին ռազմավարական համաձայնագրի անհրաժեշտութեան մասին

    Թէեւ ՀՀ վարչապետի վկայութեամբ բանակցութիւններ չեն ընթանում Ադրբեջանի եւ ՀՀ իշխանութիւնների միջեւ, սակայն հանդիպումների, ծանօթութիւնների եւ անցեալի պատմութեան յուշերի փոխանակման արդիւնքում պէտք է խոստովանել, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանային գօտում փոխհրաձգութիւնները նւազել են:

  • «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ
    «Դամասկոսի, Թեհրանի եւ Բաղդադի յարաբերութիւնները չափազանց ամուր են». Ասադ

    Մարտի 18-ին, Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը հանդիպել է Իրանի եւ Իրաքի զինւորական պատւիրակութիւնների հետ, որոնք Դամասկոսում էին, մասնակցելու տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի կապակցութեամբ Սիրիայի, Իրանի եւ Իրաքի եռակողմ խորհրդակցութեանը:

  • ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…
    ՀՀ վարչապետի Իրան այցի յատկանշելին…

    Իրան-Հայաստան յարաբերութիւններում, 2019 թւականի փետրւարի 27-ին ՀՀ վարչապետ Ն. Փաշինեանի եւ նրան ընկերակցող պատւիրակութեան այցը յատկանշական պէտք է համարել, քանի որ. Հայաստանում իշխանափոխութիւնից յետոյ, մտահոգութիւն էր առաջացել այն մասին, թէ հնարաւոր է պաշտօնական Երեւանի քաղաքական արեւելման փոփոխութիւնը՝ հիւսիս-հարաւից դէպի Արեւմուտք: Այլ խօսքով, արեւելեան օրիենտացիան պէտք է, որ զիջէր արեւմտեանին:

  • Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը
    Բոլթոնն ասել է Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ յարաբերութիւնների վատթարացման պատճառը

    ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգութեան հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը համարում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ընդդիմախօսների յայտարարութիւնները, թէ Թրամփը գործարքի մէջ է մտել Ռուսաստանի հետ, խանգարում են հասնել երկու երկրների միջեւ յարաբերութիւնների առաջընթացին:

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։