Հա

Քաղաքական

08/01/2019 - 09:10

Զարիֆը Նիւ Դելիում է

«Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու եւ Հնդկաստանի բարձրաստիճան ղեկավրութեան հետ հանդիպելու նպատակով, երէկ՝ յունւարի 7-ին Նիւ Դելի է ժամանել ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: 

«alikonline.ir» - «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու եւ Հնդկաստանի բարձրաստիճան ղեկավրութեան հետ հանդիպելու նպատակով, երէկ՝ յունւարի 7-ին Նիւ Դելի է ժամանել ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն: Եռօրեայ այցի ընթացքում Զարիֆին ընկերակցում է քաղաքական եւ տնտեսական ներկայացուցչական պատւիրակութիւն:

Նիւ Դելիի միջազգային օդանաւակայանում, լրագրողների հետ կայացած ճեպազրոյցի ընթացքում, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է, որ «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովին մասնակցելու առիթն օգտագործելու է Հնդկաստանի բարձրաստիճան ղեկավարութեան հետ հանդիպելու համար:

Անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, դոկտ. Զարիֆը նշել է, որ Իրանի դէմ ԱՄՆ պատժամիջոցների վերականգնումից յետոյ էլ, Թեհրանն ու Նիւ Դելին շարունակում են պահպանել բարձր մակարդակի յարաբերութիւններ:

ԱԳ նախարարն առանձնացրել է յատկապէս էներգետիկ ոլորտը, յստակեցնելով, որ Իրանը եղել է, եւ շարունակելու է մնալ Հնդկաստանի նաւթի վստահելի մատակարարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։