Հա

Քաղաքական

08/01/2019 - 10:50

«Կոյրերի հովտում, կոյր են անգամ նրանք, ովքեր վիրտուալ իրականութեան ակնոցներ են կրում». Զարիֆը քննադատելէ ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականութիւնը

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականութիւնը ձախողած ու «կոյր» է անւանել:

«alikonline.ir» - Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականութիւնը ձախողած ու «կոյր» է անւանել:

«Twitter»-ի իր միկրոբլոգում հրապարակելով մի լուսանկար, որում նախագահ Դոնալդ Թրամփն ու ԱՄՆ վարչակազմի ներկայացուցիչները վիրտուալ իրականութեան ակնոցներ են կրում, Զարիֆը գրել է. «Ասում են, թէ լուսանկարները հազար խօսք ունեն ասելու: Այս լուսանկարը, սակայն, աւելի քան հազար խօսք ունի մեզ ասելու, մեր տարածաշրջանում ԱՄՆ ձախողած քաղաքականութեան մասին: Կոյրերի հովտում, կոյր են անգամ նրանք, ովքեր վիրտուալ իրականութեան ակնոցներ են կրում»:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։