Հա

Քաղաքական

08/01/2019 - 10:55

Զարիֆ. «Եւրոպացիներին չենք սպասելու, գործակցելու ենք մեր աւանդական գործընկերների հետ»

Առեւտրի յատուկ մեխանիզմ ստեղծելու կապակցութեամբ, շարունակելու ենք համագործակցել եւրոպացիների հետ: Սակայն, երկար չենք սպասելու նրանց: Մեր շահերն ապահովելու նպատակով գործակցելու ենք մեր աւանդական գործընկերների հետ: 

«alikonline.ir» - Առեւտրի յատուկ մեխանիզմ ստեղծելու կապակցութեամբ, շարունակելու ենք համագործակցել եւրոպացիների հետ: Սակայն, երկար չենք սպասելու նրանց: Մեր շահերն ապահովելու նպատակով գործակցելու ենք մեր աւանդական գործընկերների հետ: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին Նիւ Դելիում, Հնդկաստանի տրանսպորտի նախարար Նիթին Գատկարի հետ հանդիպման աւարտից յետոյ, լրագրողների հետ զրոյցի ժամանակ ասել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Պատասխանելով Իրանի հետ առեւտրի յատուկ մեխանիզմ ստեղծելու՝ ԵՄ նախաձեռնութեան մասին լրագրողների հարցերին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարն ասել է. «Եւրոպական կողմը գործադրել է իր ջանքերը: Արդիւնքը, սակայն, չի բաւարարում մեզ: Առեւտրի յատուկ մեխանիզմ ստեղծելու կապակցութեամբ, շարունակելու ենք համագործակցել եւրոպացիների հետ: Սակայն, երկար չենք սպասելու նրանց: Մեր շահերն ապահովելու նպատակով գործակցելու ենք մեր աւանդական գործընկերների հետ»:

Յիշեցնենք, որ Զարիֆը Նիւ Դելիում է մասնակցելու «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովին: Նախատեսւում է, որ եռօրեայ այցի ընթացքում նա կը հանդիպի Հնդկաստանի բարձրաստիճան ղեկավարութեան ներկայացուցիչների հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։