Հա

Քաղաքական

08/01/2019 - 14:15

Իրանի ԱԳՆ. «Պատրաստ ենք ընդլայնել Արեւելքի հետ գործակցութիւնը»

Իրանը պատրաստ է ընդլայնել Արեւելքի հետ գործակցութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ յունւարի 8-ին Հնդկաստանի մայրաքաղաքում կայացած Իրան-Հնդկաստան տնտեսական ֆորումի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Իրանը պատրաստ է ընդլայնել Արեւելքի հետ գործակցութիւնը: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին այսօր՝ յունւարի 8-ին Հնդկաստանի մայրաքաղաքում կայացած Իրան-Հնդկաստան տնտեսական ֆորումի ժամանակ յայտարարել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

Անդրադառնալով առկայ մարտահրաւէրներին, Զարիֆը նշել է, որ դրանք հնարաւոր է յաղթահարել եւ գործակցութեան ուղիներ գտնել. «Մենք 40 տարի է, ինչ դիմագրաւում ենք ամենատարբեր պատժամիջոցներին: Մենք շարունակելու ենք գոյատեւել եւ համագործակցել մեր բարեկամների հետ»,- ասել է նա:

Անդրադառնալով Իրան-Հնդկաստան յարաբերութիւններին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ երկու երկրների մօտ էլ առկայ է քաղաքական բաւարար կամք՝ մարտահրաւէրները յաղթահարելու համար. «Ամենադժւար ու բարդ պայմաններում Հնդկաստանը եղել է մեր կողքին, իսկ լաւ օրերին էլ կը շարունակի մնալ մեր կողքին»,- նշել է Զարիֆը:

Յիշեցնենք, որ Զարիֆը Նիւ Դելիում է մասնակցելու «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովին: Նախատեսւում է, որ եռօրեայ այցի ընթացքում նա կը հանդիպի Հնդկաստանի բարձրաստիճան ղեկավարութեան ներկայացուցիչների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։