Հա

Քաղաքական

09/01/2019 - 09:05

«Եւրոպան հիւրընկալում եւ քողարկում է ահաբեկիչներին». Զարիֆը մեղադրել է ԵՄ-ին

Իրանի դէմ հնչեցւած մեղադրանքները Եւրոպային չեն ազատում պատասխանատւութիւնից՝ ահաբեկիչներին ապաստան տրամադրելու եւ նրանց քողարկելու համար: 

«alikonline.ir» - Իրանի դէմ հնչեցւած մեղադրանքները Եւրոպային չեն ազատում պատասխանատւութիւնից՝ ահաբեկիչներին ապաստան տրամադրելու եւ նրանց քողարկելու համար: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ մեկնաբանելով Իրանի անվտանգութեան նախարարութեան դէմ պատժամիջոցներ սահմանելու ԵՄ որոշումը:

«Եւրոպացիները, այդ թւում՝ Դանիան, Հոլանդիան եւ Ֆրանսիան, քողարկում են ահաբեկչական այն խմբաւորմանը, որը 12 հազար իրանցու է սպանել եւ խրախուսել է Սադդամ Հուսէյնի յանցագործութիւններն ընդդէմ Իրաքի քրդերի, ինչպէս նաեւ այլ ահաբեկիչներին, որոնք եւրոպայից կազմակերպում են անմեղ իրանցիների սպանդը: Մեղադրանքներն Իրանի դէմ չեն ազատում ԵՄ-ին պատասխանատւութիւնից»,- գրել է Զարիֆը:

Յիշեցնենք, որ նախօրէին ԵՄ-ը համաձայնել է օրինականացնել Իրանի յատուկ ծառայութիւնների դէմ սահմանւած պատժամիջոցները՝ իբր Եւրոպայի տարածքում սպանութեան նպատակով կազմակերպւած գործողութեան պատճառով:

Հոլանդիայի իշխանութիւններն Իրանին մեղադրում են երկրի տարածքում՝ իրանական ծագմամբ երկու քաղաքացու քաղաքական սպանութեան գործում:

Իսկ անցեալ տարւայ նոյեմբերին Դանիան իր դեսպանին յետ էր կանչել Թեհրանից՝ իբր երկրում իրանական յատուկ ծառայութիւնների անօրինական գործունէութեան պատճառով:

  

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։