Հա

Քաղաքական

09/01/2019 - 12:00

Զարիֆը հանդիպել է Հնդկաստանի ԱԳՆ-ի հետ

Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում անցկացւող «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովի շրջանակում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունւարի 9-ին հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Սուշմա Սուարաջի հետ։

«alikonline.ir» - Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում անցկացւող «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովի շրջանակում, ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆն այսօր՝ յունւարի 9-ին հանդիպել է Հնդկաստանի իր գործընկերոջ՝ Սուշմա Սուարաջի հետ։ Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Հանդիպման ընթացքում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարները քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, տարածաշրջանային եւ միջազգային հիմնախնդիրներին վերաբերող եւ համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող թեմաներ:

Նախատեսւում է, որ դոկտ. Զարիֆը կը հանդիպի նաեւ Աւստրալիայի եւ Իսպանիայի ԱԳ նախարարների հետ:

Յիշեցնենք, որ Զարիֆը Նիւ Դելիում է մասնակցելու «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովին: Նախատեսւում է, որ եռօրեայ այցի ընթացքում նա կը հանդիպի Հնդկաստանի բարձրաստիճան ղեկավարութեան ներկայացուցիչների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։