Հա

Քաղաքական

10/01/2019 - 08:25

Մաշհադում ԱՄՆ քաղաքացի է ձերբակալւել. ԱԳՆ խօսնակը հաստատել է լուրը

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հաստատել է Մաշհադ քաղաքում ԱՄՆ քաղաքացու ձերբակալութեան մասին լուրը:

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին հաստատել է Մաշհադ քաղաքում ԱՄՆ քաղաքացու ձերբակալութեան մասին լուրը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

«Մաշհադում Մայք Ուայթ անունով ԱՄՆ քաղաքացի է ձերբակալւել: Իրանը տեղեկացրել է ԱՄՆ-ին ձերբակալման մասին Թեհրանում ԱՄՆ քաղաքացիների շահերի պաշտպանութեան գրասենեակի միջոցով»,- ասել է ԱԳՆ մամլոյ խօսնակը:

Ղասեմին նաեւ հերքել է լուրերն այն մասին, թէ իբր Իրանում ձերբակալւած ամերիկացին վատ վերաբերմունքի է արժանացել. «Դրանք սուտ են եւ իրականութեանը չեն համապատասխանում»,-  նշել է նա:

Ամերիկացու անհետացման մասին լուրն առաջինը հաղորդել էր «The New York Times» պարբերականը: Մայք Ուայթի մայրը պարբերականի հետ զրոյցում նշել էր, որ որդին Իրան էր մեկնել ընկերուհու հետ հանդիպելու նպատակով: Նա ԱՄՆ պէտք է վերադառնար 2018 թւականի յուլիսին, սակայն մինչեւ օրս ընտանիքը չի կարողացել նրա հետ կապ հաստատել:

Նշենք, որ Մայք Ուայթն ԱՄՆ ռազմածոյաին ուժերի նախկին զինւորական է:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։