Հա

Քաղաքական

10/01/2019 - 08:30

Իրանը կը վերանայի անվտանգութեան ոլորտում ԵՄ-ի հետ իր համագործակցութիւնը

Իրանը մտադիր է վերանայել անվտանգութեան եւ հետախուզութեան ոլորտում ԵՄ-ի հետ իր համագործակցութիւնը: 

«alikonline.ir» - Իրանը մտադիր է վերանայել անվտանգութեան եւ հետախուզութեան ոլորտում ԵՄ-ի հետ իր համագործակցութիւնը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով ԱԳՆ դիւանագիտական աղբիւրին:

Աղբիւրը նման որոշումը պայմանաւորել է հանգամանքով, որ ԵՄ անդամ երկրներն ապաստան են տրամադրում եւ քողարկում են հակաիրանական ճանաչւած ահաբեկչական խմբաւորումներին:

Ըստ նրա՝ մօտ ժամանակներս պաշտօնական Թեհրանն այդ հարցում կարեւոր որոշումներ կընդունի։

Նա տեղեկացրել է, որ այն բանից յետոյ, երբ ԵՄ-ն Իրանի դէմ պատժամիջոցներ սահմանելու որոշում ընդունեց, եւրոպական երկրների վեց դեսպաններ եւ հաւատարմատարերը կանչւել են ԱԳՆ: Նրանք փորձել են արդարացնել ԵՄ-ի միջոցառումները, սակայն քանի որ նրանց պատասխանները եղել են չհիմնաւորւած, նրանք հանդիպել են ԱԳՆ-ի կտրուկ արձագանքին, եւ հանդիպումն աւարտւել է ընդամենը10 րոպէի ընթացքում։

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։