Հա

Քաղաքական

10/01/2019 - 08:40

Զարիֆ. «ԱՄՆ զօրքերը հնարաւորինս շուտ պէտք է լքեն Սիրիան. դա բխում է Սիրիայի ժողովրդի անմիջական շահերից»

ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ին հնարաւորինս սեղմ ժամկէտներում իր զօրքերին դուրս բերել Սիրիայի տարածքից: Այս մասին նա յայտարարել է Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում անցկացւած «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովի ընթացքում: 

«alikonline.ir» - ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը կոչ է արել ԱՄՆ-ին հնարաւորինս սեղմ ժամկէտներում իր զօրքերին դուրս բերել Սիրիայի տարածքից: Այս մասին նա յայտարարել է Հնդկաստանի մայրաքաղաք Նիւ Դելիում անցկացւած «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովի ընթացքում: Տղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ըստ նրա՝ դա բխում է Սիրիայի ժողովրդի եւ ողջ տարածաշրջանի անմիջական շահերից: Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ ԱՄՆ զօրքի ներկայութիւնը Սիրիայում որեւէ կերպ չի նպաստել այդ երկրի քաղաքացիների անվտանգութեան ապահովմանը. «Նրանց ներկայութիւնը Սիրիայում որեւէ կերպ չի ապահովել որեւէ մէկի անվտանգութիւնը: Մենք հաւատացած ենք, որ ԱՄՆ զօրքերը հնարաւորինս շուտ պէտք է լքեն Սիրիան. դա բխում է Սիրիայի ժողովրդի անմիջական շահերից»,- ընդգծել դոկտ. Զարիֆը:

Յիշեցնենք, որ Զարիֆը Նիւ Դելիում էր մասնակցելու «Raisina Dialogue» միջազգային խորհրդաժողովին: Եռօրեայ այցի ընթացքում նա հանդիպել է Հնդկաստանի բարձրաստիճան ղեկավարութեան ներկայացուցիչների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։