Հա

Քաղաքական

10/01/2019 - 10:55

Հոլանդիայում Իրանի դեսպանը կարեւորել է Իրանի դեսպանատան անվտանգութեան ապահովումը

Հոլանդիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանը կարեւորել է այդ երկրում Իրանի դեսպանատան անվտանգութեան ապահովումը: 

«alikonline.ir» - Հոլանդիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանը կարեւորել է այդ երկրում Իրանի դեսպանատան անվտանգութեան ապահովումը: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Դեսպան Ալիռեզա Ջահանգիրին Հոլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, քննադատել է այդ երկրում հակաիարնական ահաբեկչական խմբաւորումների ներկայութիւնն ու ակտիւ գործուէնութիւնը՝ կարեւորելով այդ երկրում Իրանի դեսպանատան եւ դիւանագիտական ներկայացուցչութեան անձնակազմի անվտանգութեան ապահովումը:

Յիշեցնենք, որ երէկ՝ յունւարի 9-ին «Ալ Ահւազիէ» կոչւող անջատողական-ահաբեկչական խմբաւորման 7-8 ակտիւիստները բողոքի ակցիա են անցկացրել Հաագաում (Լահէ) Իրանի դեսպանատան առջեւ: Նրանք հակաիրանական լոզունգներ են վանկարկել, տարբեր իրեր են նետել դեսպանատան շէնքի ուղղութեամբ եւ փորձել են դեսպանատան տարածք ներթափանցել: Դէպքի վայր ժամանած իրաւապահները ձերբակալել են ցուցարարներին:

Հոլանդիայի ԱԳՆ ներկայացուցիչներն իրենց ափսոսանքն են յայտնել միջադէպի կապակցութեամբ՝ նշելով, որ լիարժէքօրէն ապահովելու են Իրանի դիւանագիտական ներկայացուցչութեան անվտանգութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։