Print this page
10/01/2019 - 12:20

«Նա մշտապէս աւելի բարձր էր կանգնած իր զբաղեցրած պաշտօններից». Նախագահը՝ այաթ. Ռաֆսանջանի մահւան երկրորդ տարելիցի առիթով միջոցառման ժամանակ

Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ երկրի բարձրաստիճան ղեկավարութեան մասնակցութեամբ, այսօր՝ յունւարի 10-ին կայացել է այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան երկրորդ տարելիցին նւիրւած միջոցառումը: 

«alikonline.ir» - Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ երկրի բարձրաստիճան ղեկավարութեան մասնակցութեամբ, այսօր՝ յունւարի 10-ին կայացել է այաթ. Հաշեմի Ռաֆսանջանիի մահւան երկրորդ տարելիցին նւիրւած միջոցառումը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Միջոցառմանը, որին ներկայ են եղել նաեւ այաթ. Ռաֆսանջանիի ընտանիքի անդամները, ելոյթով հանդէս է եկել Հանրապետութեան նախագահը: Անդրադառնալով ականաւոր քաղաքական-հասրակական գործչի անցած ուղուն, նախագահը նշել է, որ Իսլամական համակարգի ձեւաւորման եւ ամրապնդման գործում առանցքային դեր էր վերապահւած երկու հոգու. «Դրանցից մէկն այաթ. Բեհեշթին էր, որն առանցքային դերակատարութիւն ունեցաւ Սահամանդրական օրէնքի ձեւաւորման եւ հաստատման գործում, իսկ միւսը այաթ. Ռաֆսանջանին էր, որին առանցքային դեր էր վերապահւած Իսլ. խորհրդարանի առաջին նստաշրջանի կայացման եւ ղեկավարման գործում»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Նշելով, որ միջոցառման մասնակիցներն ի մի են եկել, որպէսզի ապացուցեն, որ Հաշեմի Ռաֆսանջանին կենդանի է եւ նրա գործը շարունակւում է, դոկտ. Ռոհանին ասել է. «Հանդուրժողականաութեան, համբերատարութեան, զոհաբերութեան եւ նւիրաբերման հետ կապւած Հաշեմիի գործելաոճն ու գաղափարները շարունակելու են գոյատեւել: Նա երազմում էր բարգաւաճ ու հզօր Իրանի մասին եւ, քանի դեռ այդ նպատակը շարունակւում է, Հաշեմին էլ շարունակելու է ապրել: Քանի դեռ կան Իրանն ու Իսլամական համակարգը, կայ նաեւ Հաշեմին»:

Յիշեցենլով, որ այաթ. Հաշեմի Ռաֆսանջանին հեռու էր ծայրայեղականութիւնից, Հանրապետութեան նախագահը նշել է, որ նա բոլորին սովորեցրեց, թէ ինչպէս պէտք է լինել չափաւոր եւ պահպանել չափաւորութիւնը:

«Նա վեր էր բոլոր քաղաքական հոսանքներից: Նա մշտապէս աւելի բարձր էր կանգնած իր զբաղեցրած պաշտօններից»,- ասել է նախագահը՝ եզրակացնելով. «Պէտք է շարուանկենք Հաշեմիի ուղին: Պէտք է համբերատար ու հանդուրժող լինենք: Հաշեմիից պէտք է սովորենք չափաւորութիւնն ու չմոռանանք նրա նպատակները: Մեզ դժւարին օրեր են սպասւում: Թշնամին իր ողջ ուժով մեր դէմ է կանգնած: Միայն միասնականութիւնն ու չափաւորութիւնը պահպանելով եւ Հաշեմիի ուղուն հետեւելով է հնարաւոր պահպանել յեղափոխութիւնը»:

Յարակից լուրեր