Հա

Քաղաքական

12/01/2019 - 09:20

ԱԳՆ խօսնակ. «2231 բանաձեւն Իրանին չի զրկում միջուկային ծրագիր ունենալու հնարաւորութիւնից»

ԱԳՆ պաշտպանութեան ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին կրկին անգամ՝ նշել է որ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւն Իրանին չի զրկում պաշտպանական եւ գիտահետազօտական նպատակներով միջուկային ծրագիր ունենալու հնարաւորութիւնից: 

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտպանութեան ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին կրկին անգամ՝ նշել է որ ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի 2231 բանաձեւն Իրանին չի զրկում պաշտպանական եւ գիտահետազօտական նպատակներով միջուկային ծրագիր ունենալու հնարաւորութիւնից: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ղասեմին նման յայտարութեամբ է հանդէս եկել, մեկնաբանելով նախօրէին Ֆրանսիայի ԱԳՆ յայտարարութեանը որում պաշտօնական Փարիզը կոչ է արել Թեհրանին՝ դադարեցնել ցանկացած գործունէութիւն, որը կապւած է միջուկային գլխիկներ կրելու ունակ բալստիկ հրթիռների հետ:

«Բանաձեւը սխալ մեկնաբանելու ցանկացած փորձ, պատասխանատու քայլ է: Հակառակ Ֆրանսիայի ԱԳՆ յայտարարութեան, Իրանի Միջուկային ծրագիրը «յետին նպատակներ» չի հետապնդում, իսկ պաշտպանական եւ գիտահետազօտական նպատակներով Իրանի միջուկային ծրագիր ունենալու իրաւունքը չի հակասում 2231 բանաձեւին»,- ասել է Ղասեմին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։