Հա

Քաղաքական

12/01/2019 - 09:30

Զարիֆ. «ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը միայն քաոս է սերմանում»

ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը միայն քաոս է սերմանում: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի յայտարարութիւններին:

«alikonline.ir» - ԱՄՆ-ի արտաքին քաղաքականութիւնը միայն քաոս է սերմանում: Ինչպէս տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ այս մասին «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը՝ ի պատասխան ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոյի յայտարարութիւններին:

«Երբ եւ որտեղ յայտնւում է ԱՄՆ-ի միջամտութիւնները, այնտեղ տիրում է քաոսը, դժգոհութիւնները եւ վիրաւորանքը»,- գրել է Զարիֆը:

«Այն օրը, երբ Իրանը սկսի նմանւել ԱՄՆ-ի «յաճախորդներին» եւ նրանց, ում Պոմպէոն անւանում է «մարդու իրաւունքների պաշտպաններ»՝ լինի նախկին շահ կամ ներկայիս մսագործները, որպէսզի «նորմալ» երկիր դառնայ, հէնց այդ օրը երկրում դժոխք կը լինի: Զարիֆն ԱՄՆ-ին կոչ է արել նաեւ հաշտւել Իրանի կործանելու մտքի հետ:

Նշենք որ, աւելի վաղ, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն հերթական անգամ հանդէս էր եկել հակաիրանական ելոյթով: Նա յայտնել էր որ ԱՄՆ-ն չի աջակցի Սիրիայի վերականգմանն այնքան ժամանակ, քանի դեռ Իրանի կողմից վերահսկւող ուժերը չեն հեռացել այդ երկրից:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։