Հա

Քաղաքական

27/01/2019 - 12:10

«Եթէ չլինէր Իրանի միջամտութիւնը, տարածաշրջանում իշխանութիւնը կանցնէր ահաբեկիչներին». Նախագահի առաջին տեղակալ

Եթէ չլինէր Իրաքում եւ Սիրայում Իրանի միջամտութիւնը, այսօր, տարածաշրջանում կիշխէին ահաբեկիչները: Այս մասին այսօր՝ յունւարի 27-ին, «Ֆարաբի» 10-րդ միջազգային փառատօնի փակման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

«alikonline.ir» - Եթէ չլինէր Իրաքում եւ Սիրայում Իրանի միջամտութիւնը, այսօր, տարածաշրջանում կիշխէին ահաբեկիչները: Այս մասին այսօր՝ յունւարի 27-ին, «Ֆարաբի» 10-րդ միջազգային փառատօնի փակման արարողութեան ժամանակ յայտարարել է Հանրապետութեան նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

Անդրադառնալով Մերձաւոր Արեւելքում իրադարձութիւնների զարգացման ընթացքին, Ջահանգիրին նշել է, որ տարածաշրջանը դեռեւս կրում է Պարսից ծոցում եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հրահրած պատերազմների հետեւանքները:

«Զանգւածային բռնութեամբ եւ ցեղասպանութեամբ զբաղւող ահաբեկչական խմբաւորումները, որոնք փորձում էին իսլամը ներկայացնել կոպիտ կերպարով ներկայ էին տարածաշրջանում, մասնաւորաբար՝ Իրաքում եւ Սիրիայում: Եթէ չլինէր Իրանի միջամտութիւնն ու աջակցութիւնը, այսօր, տարածաշրջանում կիշխէին ահաբեկիչները»,- ասել է Ջահանգիրին:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։