Հա

Քաղաքական

31/01/2019 - 12:50

Իրանի եւ եւրոպայի միջեւ սահմանւել է առեւտրական հաշւարկների հովանաւորման մեխանիզմ

Գերմանական «NDR» լրատւական ծառայութեան համաձայն Իրանի եւ մի քանի Եւրոպական երկրերի միջեւ սահմանւել է համատեղ առեւտրական հաշւարկների հովանաւորման մեխանիզմ:

«alikonline.ir» - Գերմանական «NDR» լրատւական ծառայութեան համաձայն Իրանի եւ մի քանի Եւրոպական երկրերի միջեւ սահմանւել է համատեղ առեւտրական հաշւարկների հովանաւորման մեխանիզմ: Այս մասին տեղեկացնում է ԻՍՆԱ գործակալութիւնը:

ԻՍՆԱ-ն վկայակոչելով «Ալալամ» գործակալութեանը մասնաւորապէս նշում է որ. «Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կառավարութիւնները պաշտօնապէս գրանցել են «INSTEX» ընկերութիւնը»:

««INSTEX»-ը թարգմանաբար նշանակում է «Առեւտրական հաշւարկների հովանաւորման գործիք», որի  կենտրոնակայանը գտնւելու է Փարիզում, իսկ այն գլխաւորելու է Գերմանացի հանրայայտ բանկիր: Բրիտանիան էլ ներկայանալու է որպէս վերահսկողութիւն սահմանող կազմի նախագահը»:

Հաղորդման համաձայն համակարգը բանկերի համար նոր հնարաւորութիւն է, ինչը հակառակ ԱՄՆ-ի սահմանած հակաիրանական պատժամիջոցներին, կը խթանի Իրանի եւ եւրոպական երկրների միջեւ առեւտրական յարաբերութիւնների կայացմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։