Հա

Քաղաքական

02/02/2019 - 11:00

Ահաբեկչական յարձակում՝ Նիքշահրում

Այսօր՝ առաւօտեան ահաբեկչական յարձակում է տեղի ունեցել Սիստան եւ Բալուչիստան նահանգի Նիքշահր քաղաքում:

«alikonline.ir» - Այսօր՝ առաւօտեան ահաբեկչական յարձակում է տեղի ունեցել Սիստան եւ Բալուչիստան նահանգի Նիքշահր քաղաքում: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ յղում կատարելով Իսլ. յեղափոխութեան պահակազօրի հարաւարեւելեան «Ղոդս» ռազմաբազայի հանրութեան հետ կապերի բաժնի պաշտօնական յայտարարութեանը:

Յարձակման թիրախ է դարձել Նիքշահր քաղաքի Բասիջի կենտրոնը: Ահաբեկչիները կրակ են բացել կենտրոնի ուղղութեամբ, որի արդիւքնում զոհւել է մէկ մարդ, վիրաւորւել՝ 5-ը:

Անվտանգութեան ուժերը քայլեր են ձեռնարկել յարձակման հեղինակներին յայտանբերելու եւ ձերբակալելու նպատակով:

Վերջին օրերի ընթացքում սա Սիստան եւ Բալուչիստան նահանգում իրականացւած երկրորդ ահաբեկչական գործողութիւնն է: Յունւարի 29-ին նահանգի կենտրոն, Զահեդան քաղաքում պայթիւններ էր որոտացել, որոնք, բարեբախտաբար, մարդկային կորուստների պատճառ չէին դարձել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։