Հա

Քաղաքական

02/02/2019 - 11:10

Իրանը ներկայացրել է «Քրուզ» տեսակի իր նոր հրթիռը

Իսլ. յեղափոխութեան յաղթանկի 40-րդ տարեդարձի կապակցութեամբ, այսօր՝ փետրւարի 2-ին ՊՆ օդատիեզերական արդիւնաբերութեան կենտրոնում ներկայացւել է իրանցի գիտնականների եւ մասնագէտների նախագծած եւ արտադրած «Քրուզ» տեսակի նոր հրթիռը: 

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան յաղթանկի 40-րդ տարեդարձի կապակցութեամբ, այսօր՝ փետրւարի 2-ին ՊՆ օդատիեզերական արդիւնաբերութեան կենտրոնում ներկայացւել է իրանցի գիտնականների եւ մասնագէտների նախագծած եւ արտադրած «Քրուզ» տեսակի նոր հրթիռը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

1500 կմ. հեռահարութեան «Հովէյզէ» հրթիռը նախատեսւած է ցամաքային թիրախներ խոցելու համար:

Պաշտպանութեան նախարար գեներալ-մայոր Ամիր Հաթամին նշել է, որ հրթիռն արտադրւել է ամենաարդիական տեխնոլոգիաներով, իսկ արագ արձագանգումը, ցածր բարձրութիւնում թռիչքի հնարաւորութիւնը, նաւիգացիոն ճշգրտութիւնը եւ աւերածութեան ուժը դրա կարեւոր յատկութիւններն են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։