Հա

Քաղաքական

02/02/2019 - 13:30

Դոկտ. Լարիջանի. «Արեւմուտքից կամ արեւելքից կախւածութիւն չունեալը չի նշանակում կարմիր գիծ քաշել դիւանագիտական յարաբերութիւնների վրայ»

«Ո՛չ արեւելքին եւ արեւմուտքին» կարգախօսը դիւանագիտական յարաբերութիւնների ամբողջական մերժումը չի նշանակում: Այս մասին այսօր՝ փետրւարի 2-ին յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին:

«alikonline.ir» - «Ո՛չ արեւելքին եւ արեւմուտքին» կարգախօսը դիւանագիտական յարաբերութիւնների ամբողջական մերժումը չի նշանակում: Այս մասին այսօր՝ փետրւարի 2-ին յայտարարել է Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Անդրադառնալով Իսլ. յեղափոխութեան գլխաւոր կարգախօսներից մէկին՝ «Ո՛չ արեւելքին եւ արեւմուտքին», դոկտ. Լարիջանին նշել է, որ դա չի նշանակում, թէ մենք ընդհանրապէս կարմիր գիծ ենք քաշում դիւանագիտական յարաբերութիւնների վրայ եւ հրաժարւում ենք դրանցից. «Սա նշանակում է, որ մենք ապաւինում ենք մեր սեփական ուժերին եւ այլ երկրների հետ մեր յարաբերութիւնները կառուցում ենք արժանապատւութեան դիրքերից»:

Ըստ նրա՝ hանգուցեալ Էմամ Խոմէյնիի առաջ քաշած այս տեսութիւնը հիմնւած էր այն օրերի ուժի կենտրոններից՝ արեւմուտքից կամ արեւելքից երկրի կախաւածութեան բացառման սկզբունքի վրայ:

«Միջուկային ծրագրի հետ կապւած, Իրանն ապաւինեց սեփական ուժերին եւ այսօր էլ բոլոր դժւարութիւններով հանդերձ, լուրջ առաջընթաց է գրանցել»,- ասել է Իսլ. խորհրդարանի նախագահը՝ յաւելելով, որ Իրանը ցանկանում է արժանապատւութեան դիրքերից, բոլոր երկրների հետ դիւանագիտական յարաբերութիւններ կառուցել՝ բացառելով ուժի որեւէ կենտրոնից կախւածութեան հնարաւորութիւնը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։