Հա

Քաղաքական

04/02/2019 - 11:30

Իրանն առողջապահութեան նոր նախարար ունի

Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստի ընթացքում հաստատեց առողջապահութեան նախարարի պաշտօնում դոկտ. Սայիդ Նամաքիի նշանակումը:

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստի ընթացքում հաստատեց առողջապահութեան նախարարի պաշտօնում դոկտ. Սայիդ Նամաքիի նշանակումը: Տեղեկացնում է ԻՌՆԱ:

Խորհրդարանն իր հերթական նիստի ընթացքում քննարկեց առողջապահութեան նախարարի պաշտօնում դոկտ. Սայիդ Նամաքի թեկնածութիւնը: Քննարկման սկզբում ելոյթ ունեցաւ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին, նշելով, թէ ինչու է դոկտ. Նամաքիին առաջարկել այդ պաշտօնի համար: Ապա, ըստ կանոնակարգի՝ ելոյթ ունեցան առաջադրւած թեկնածուին թեր եւ դէմ պատգամաւորները, որից յետոյ դոկտ. Նամաքին ներկայացրեց իր ծրագիրը:

Քննարկման աւարտին տեղի ունեցաւ քւէարկութիւն: Նիստին ներկայ 259 պատգամաւորներից դոկտ. Նամաքիի թեկնածութեանը կողմ քւէարկեցին 229-ը, դէմ՝ 25-ը, ձեռնպահ՝ 4-ը: Մէկ քւէաթերթին անվաւէր ճանաչւեց:

Այսպիսով դոկտ. Սայիդ Նամաքին ստանձնեց առողջապահութեան նախարարի պաշտօնը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։