Հա

Քաղաքական

05/02/2019 - 09:00

Իրանը կարեւորել է ԵՄ-ի հետ կառուցողական գործակցութիւնը. ԱԳՆ-ն յայտարարութեամբ է հանդէս եկել

Արձագանգելով նախօրէին ԵՄ հրապարակած յայտարարութեանը, Իրանի ԱԳՆ-ն հանդէս է եկել պատասխան յայտարարութեամբ՝ նշելով որ պաշտօնական Թեհրանը բաց է ԵՄ-ի հետ կառուցողական գործակցութեան համար:

«alikonline.ir» - Արձագանգելով  նախօրէին ԵՄ հրապարակած յայտարարութեանը, Իրանի ԱԳՆ-ն հանդէս է եկել պատասխան յայտարարութեամբ՝ նշելով որ պաշտօնական Թեհրանը բաց է ԵՄ-ի հետ կառուցողական գործակցութեան համար: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ողջունելով ԵՄ յայտարարութեան մէջ ամրագրւած դրական եւ կառուցողական մօտեցումները, ԱԳՆ-ն մասնաւորապէս նշել է. «Երկար տարիների, յատկապէս վերջին երեք տարւայ ընթացքում, Իրանի եւ ԵՄ-ի գործակցութեան փորձը փաստում է, որ առկայ է անհրաժեշտ ներուժ եւ հնարաւորութիւններ, երկողմ յարաբերութիւնների ընդլայման համար»:

Ողջունելով հանդերձ Իրանի հետ ԵՄ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի գործարկումը, ԱԳՆ-ն նշել է որ Իրանն այդ կապակցութեամբ աւելի արագացւած եւ գործնական քայլեր է ակնկալում:

Անդրադառնալով ԵՄ-ի առաջ քաշած անվտանգութեան թեմաներին, ԱԳՆ-ն իր զարմանքն ու վրդովմունքն է յայտնել Եւրոպայի տարածքում, ահաբեկչական գործողութիւնների կապակցութեամբ, Իրանին հասցէադրւած անհիմն եւ անիմաստ մեղադրանքների կապակցութեամբ, այդ դէպքում երբ ԵՄ անդամ երկրների տարածքում ազատօրէն աշխատում են հակաիրանական ահաբեչական խմբաւորումները:

ԱԳՆ-ն շեշտել է այս կապակցութեամբ Իրանն ակնկալում է, որպէսզի ԵՄ-ն մի կողմ թողնի երկակի չափորոշիչների կիրառումն ու խնդրին անդրադառնայ անաչառօրէն:

Իրանի պաշտոանական գործունէութեան հետ կապւած, ԱԳՆ հրապարակած յայտարարութեան մէջ մէկ անգամ եւս նշել է, որ Իրանի հրթիռային ծրագիրն ունի բացառապէս պաշտպանական՝ կանխարգելիչ բնոյթ, եւ բանակցութիւնները սակարման ենթակայ չէ:

Տարածաշրջանային խնդիրների վերաբերեալ, ԱԳՆ-ն ԵՄ-ին խորհուրդ է տւել աւելի իրատեսօրէն մօտենալ խնդրին, եւ չտրւել տարածաշրջանային խաղաղութեանը, կայունութեանը անվտանգութեան ու համագործակցութեանը ընդիմացողների սադրանքներին:

Խօսելով մարդու իրաւունքների թեմայի մասին, ԱԳՆ-ն ընդգծել է որ Իրանը խստօրէն դատապարտում է քաղաքական նպատակներով մարդու իրաւունքների խնդրի չարաշահումը:

Յայտարարութեան վերջում, ԱԳՆ-ն յոյս է յայտնել որ ԵՄ-ն կատարելով իր ստանձնած բոլոր պարտաւորութիւնները, կը նպաստի երկկողմ յարաբերութիւնների ամրապնդմանն ու ընդլայմանը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։