Հա

Քաղաքական

06/02/2019 - 08:35

Իրանը Փարիզում կը բանակցի «INSTEX»-ի հիմնադիր երկրների հետ

Իրանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի ֆինանսական յատուկ մեխանիզմի՝ «INSTEX»-ի հիմնադիր երկրների՝ Իրանի հետ բանակցութիւնների առաջին փուլը կը կայանայ Փարիզում: Այս մասին յայտնել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին:

«alikonline.ir» - Իրանի եւ ԵՄ-ի միջեւ առեւտրի ֆինանսական յատուկ մեխանիզմի՝ «INSTEX»-ի հիմնադիր երկրների՝ Իրանի հետ բանակցութիւնների առաջին փուլը կը կայանայ Փարիզում: Այս մասին յայտնել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իրանցի բարձրաստիճան դիւանագէտը նշել է, որ բանակցութիւններին մասնակցելու են Իրանի եւ «INSTEX»-ի հիմնադիր երեք երկրների՝ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի փորձագէտները, որոնք քննարկելու են առեւտրի ֆինանսական յատուկ մեխանիզմի գործադրամն մանրամասնութիւնները:

Նշենք, որ երէկ՝ փետրւարի 5-ին, Փարիզում տեղի է ունեցել Իրանի եւ Ֆրանսիայի քաղաքական երկխօսութեան հերթական՝ 6-րդ փուլը, որի ընթացքում Աբբաս Արաղչին եւ Ֆրանսիայի ԱԳՆ գլխաւոր քարտուղար Գորդօ Մոնտէյնը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին, Միջուկային համապարփակ համաձայնագրին, «INSTEX»-ին, ահաբեկչութեան եւ ծայրայեղականութեան դէմ պայքարին եւ տարածաշրջանային իրադարձութիւններին վերաբերող խնդիրներ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։