Հա

Քաղաքական

06/02/2019 - 11:15

Իրանը եւ Ֆրանսիան շուտով կը փոխանակւեն դեսպաններով

Իրանը եւ Ֆրանսիան մօտ ապագայում կը փոխանակւեն դեսպաններով: Այս մասին ֆրանսիական «Le Figaro» պարբերականի հետ զրոյցում յայտնել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին:

«alikonline.ir» - Իրանը եւ Ֆրանսիան մօտ ապագայում կը փոխանակւեն դեսպաններով: Այս մասին ֆրանսիական «Le Figaro» պարբերականի հետ զրոյցում յայտնել է քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին:

«Այս փոխանակումը տեղի կունենայ մօտ ապագայում: Այդ մասին համաձայնութիւնն արդէն կայացել է»,- ասել է ԱԳՆ տեղակալը:

Աւելի վաղ ֆրանսիական պարբերականը վկայակոչելով իր աղբիւրներին տեղեկացրել էր, որ Ֆրանսիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնում նշանակւելու է Իրանի ԱԳՆ խօսնակ Բահրամ Ղասեմին: «Le Figaro» նշել էր, որ դեռեւս յայտնի չէ, թէ ով է զբաղեցնելու Թեհրանում Ֆրանսիայի դեսպանի պաշտօնը:

Նշենք, որ արդէն 6 ամիս է, որ երկու երկրները միմեանց մայրաքաղաքներում դեսպան չունեն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։