Հա

Քաղաքական

06/02/2019 - 12:20

«Իրանն այսօր տարածաշրջանի գլխաւոր խաղացողն է». Ծովակալ Սայեարի

Իրանի Իսլամական Հանրապետութիւնն այսօր տարածաշրջանի գլխաւոր խաղացողն է, եւ առանց Իրանի մասնակցութեան կամ համաձայնութեան ոչ մի երկիր չի կարող տարածաշրջանում որեւէ քայլի դիմել: 

«alikonline.ir» - Իրանի Իսլամական Հանրապետութիւնն այսօր տարածաշրջանի գլխաւոր խաղացողն է, եւ առանց Իրանի մասնակցութեան կամ համաձայնութեան ոչ մի երկիր չի կարող տարածաշրջանում որեւէ քայլի դիմել: Այս մասին այսօր՝ փետրւարի 5-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է համադրութիւնների հարցերով Իրանի բանակի գլխաւոր հրամանատարի տեղակալ, ծովակալ Հաբիբօլլահ Սայեարին. Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իրանում Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ կազմակերպւած մամլոյ ասուլիսի ընթացքում, բարձրաստիճան զինւորականն անդրադառնալով յետյեղափոխութեան ժամանակաշրջանում, ռազմաքաղաքական ասպարէզում Իրանի ձեռքբերումներին եւ նւաճումներին, նշել է, որ Իրանն այսօր տարածաշրջանային եւ միջազգային այնպիսի դիրք է նւաճել, որ ոչ ոք այլեւս չի կարող հաշւի չնստնել նրա հետ:

«Իրանի Իսլամական Հանրապետութիւնն այսօր տարածաշրջանի գլխաւոր խաղացողն է, եւ առանց Իրանի մասնակցութեան կամ համաձայնութեան ոչ մի երկիր չի կարող տարածաշրջանում որեւէ քայլի դիմել»,- ասել է նա՝ յաւելելով, որ Իրանը տարածաշրջանային գերտէրութեան կարգավիճակ է նւաճել, եւ օրինակ է ծառայում անկախութեան ձգտող, աշխարհի ազատատենչ բոլոր երկրների համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։