Հա

Քաղաքական

06/02/2019 - 14:50

«Սիրիայի կայունութիւնը եւ անվտանգութիւնն Իրանի տարածաշրջանային գլխաւոր նպատակներից է». Հանրապետութեան նախագահը՝ Սիրիայի ԱԳՆ-ի հետ հանդիպման ժամանակ

Սիրիայում լիարժէք կայունութեան եւ անվտանգութեան հաստատումը Իրանի տարածաշրջանային գլխաւոր նպատակներից է: Այս մասին Սիրիայի ԱԳՆ Վալիդ Մուալլէմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

«alikonline.ir» - Սիրիայում լիարժէք կայունութեան եւ անվտանգութեան հաստատումը Իրանի տարածաշրջանային գլխաւոր նպատակներից է: Այս մասին Սիրիայի ԱԳՆ Վալիդ Մուալլէմի հետ հանդիպման ժամանակ ասել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին. Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Ահաբեկիչների եւ նրանց հովանաւորների դէմ տարած յաղթանակների եւ գրանցած յաջողութիւնների կապակցութեամբ, շնորհաւորելով Սիրիայի ժողովրդին եւ կառավարութեանը, դոկտ. Ռոհանին ասել է, որ դրանք ոչ միան Սիրիայի, այլ, նաեւ, ողջ տարածաշրջանի յաղթանակն են:

Նա, միեւնոյն ժամանակ, նշել է, որ վերջնական յաղթանակի հասնելու համար, կան որոշակի խնդիրներ եւ խոչընդոտներ, որոնք անհրաժեշտ է յաղթահարել.  «Դրա համար կարեւոր է երկկողմ, առաւել սերտ եւ համակարգւած համագործակցութիւն»,- ընդգծել է նա:

Վալիդ Մուալլէմն էլ իր հերթին շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ, Սիրիայի ժողովրդի եւ կառավարութեան անունից երախտագիտութիւն է յայտնել Իրանին՝ Սիրիայում, ահաբեկչական խմբաւորումների դէմ պայքարում ցուցաբերած անվերապահ աջակցութեան կապակցութեամբ. «Սիրիայի կառավարութիւնն ու ժողովուրդը բարձր են գնահատում երկրի տարածքային ամբողջականութեան, ահաբեկչութեան եւ օտարերկրեայ բռնազաւթման դէմ պայքարի գործում Իրանի սկզբունքային ու կայուն դիրքորոշումը»,- ասել է նա:

Նշենք, որ պաշտօնական այցով Թեհրանում գտնւող Սիրիայի ԱԳ նախարարին ընդունել են նաեւ Իսլ. խորհրդարանի նախագահը, Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի քարտուղարն ու ԱԳ նախարարը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։