Հա

Քաղաքական

07/02/2019 - 08:35

«ՀՀ վարչապետի՝ Այաթ. Խամենէիի հետ հնարաւոր հանդիպումը, մեծապէս կը խթանի Հայաստանի հետ Իրանի յարաբերութիւնների խորացմանը». Վարդան Ոսկանեան

Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքի իր էջում անդրադառանալով ՀՀ վարչապէտ Նիկոլ Փաշինեանի Իրանի նախատաեսւող այցին, գրել է. «Փետրւարի վերջին ՀՀ վարչապետի՝ Իրան այցի ընթացքում մեր դիւանագիտութիւնը պէտք է ամէն ջանք գործադրի նաեւ այս երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սէյէդ Ալի Խամենէիի հետ հանդիպում կազմակերպելու ուղղութեամբ։

«alikonline.ir» - Իրանագէտ Վարդան Ոսկանեանը ֆէյսբուքի իր էջում անդրադառանալով ՀՀ վարչապէտ Նիկոլ Փաշինեանի Իրանի նախատաեսւող այցին, գրել է. «Փետրւարի վերջին ՀՀ վարչապետի՝ Իրան այցի ընթացքում մեր դիւանագիտութիւնը պէտք է ամէն ջանք գործադրի նաեւ այս երկրի հոգեւոր առաջնորդ այաթոլլահ Սէյէդ Ալի Խամենէիի հետ հանդիպում կազմակերպելու ուղղութեամբ։

Աշխարհում ամենաազդեցիկ ղեկավարների շարքում գտնւող Իրանի հոգեւոր առաջնորդի հետ հէնց թէկուզ արարողակարգային հանդիպման փաստն ինքնին արդէն «կանաչ լոյս» կը դիտւի իրանական անխտիր բոլոր մակարդակների կառոյցների եւ պաշտօնեանների համար Հայաստանի հետ յարաբերութիւնները հնարաւորին խորացնելու առումով։

Միւս կողմից, հաշւի առնելով յատկապէս ԵՊՀ-ում կենտրոնացած Հայաստանի իրանագիտական զգալի ներուժը, ըստ իս, ճիշտ կը լինէր, որպէսզի Հայաստանի վարչապետը յատկապէս այցելէր նաեւ Թեհրանում գործող «Իրանագիտութեան ինստիտուտ (հիմնադրամ)», որը ղեկավարում է Իրանի հոգեւոր առաջնորդի աւագ եղբայր Սէյէդ Մոհամմադ Խամենէին եւ որտեղ հիանալի ճանաչում են ԵՊՀ Իրանագիտութեան ամբիոնը։

Թէ ինչպիսի խիստ դրական ազդեցութիւն կարող է ունենալ Իրանի հոգեւոր առաջնորդի եւ նրա աւագ եղբօր հետ միեւնոյն այցի ժամանակ Հայաստանի վարչապետի հանդիպումը երկկողմ յարաբերութիւնների վրայ, կարծում եմ՝ լրացուցիչ բացատրութիւնների կարիք չի պահանջում»։

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։