Հա

Քաղաքական

07/02/2019 - 08:40

Դեսպան Սաջջադին հանդիպել է ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանի հետ

Երեւանում, երէկ՝ փետրւարի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Իրանի եւ Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպաններ՝ Սէյէդ Քազեմ Սաջջադին ու Սերգէյ Կոպիրկինը: 

«alikonline.ir» - Երեւանում, երէկ՝ փետրւարի 6-ին հանդիպել են ՀՀ-ում Իրանի եւ Ռուսաստանի արտակարգ եւ լիազօր դեսպաններ՝ Սէյէդ Քազեմ Սաջջադին ու Սերգէյ Կոպիրկինը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում Իրանի դեսպանութեան կայքից:

Հանդիպման ընթացքում քննարկւել են ԵԱՏՄ-ի հետ Իրանի համագործակցութեան տարբեր ոլորտները, հնարաւորութիւններն ու հեռանկարները:

Կողմերը կարեւորել են ԵԱՏՄ անդամ երկրների խորհրդարաններում, Կառոյցի եւ Իրանի միջեւ արտօնեալ առեւտրի մասին համաձայնագրի հաստատման գործընթացն արագացնելու անհրաժեշտութիւնը՝ ընդգծելով դրա նշանակութիւնը ԵԱՏՄ անդամ երկրների եւ Իրանի համար:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։