Հա

Քաղաքական

07/02/2019 - 10:30

«Եթէ ԱՄՆ-ն զղջայ իր նախկին արարքների համար, պատրաստ ենք ընդունել նրան». Հանրապետութեան նախագահը՝ Իրանում հաւատարմագրւած դիւանագէտների հանդիպման ժամանակ

Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ փետրւարի 6-ին հանդիպել է Իրանում հաւատարմագրւած դեսպանների եւ օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հետ:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երէկ՝ փետրւարի 6-ին հանդիպել է Իրանում հաւատարմագրւած դեսպանների եւ օտարերկրեայ դիւանագիտական ներկայացուցչութիւնների ղեկավարների հետ:

Հանդիպման ընթացքում նախագահն անդրադառնալով Իրանի արտաքին քաղաքականութեանը նշել է, որ դրա գլխաւոր եւ հիմնական սկզբունքը աշխարհի բոլոր երկրների հետ բանականոն յարաբերութիւնների կառուցումն է: Նա ընդգծել է, որ դա վերաբերում է նաեւ ԱՄՆ-ին, եթէ, իհարկէ, վերջինս զղջայ իր նախկին արարքների համար:

«Եթէ ԱՄՆ-ն զղջայ իր նախկին արարքների համար, ներողութիւն խնդրի Իրանի ներքին գործերին միջամտելու փորձերի համար եւ յարգի Իրանի ժողովրդի եւ Իսլամական յեղափոխութեան արժանապատւութիւնն ու վեհութիւնը, մենք պատրաստ ենք ընդունել նրան»,- ասել է նախագահը:

Նա Իրանի ժողովրդից ԱՄՆ կրած յաջորդական պարտութիւնների պատճառը սխալ հաշւարկներն է համարել, որոնք նրանք թոյլ են տւել թէ՛ յեղափոխութիւնից առաջ, թէ՛ դրա յաղթանակից յետոյ:

«Ամերիկացիներին թւում էր, թէ պաշտպանելով Շահի վարչակազմին կարող են ծնկի բերել իրանի ժողովրդին: Շարժման յաղթանակի նախօրէին, նրանք փորձեցին պետական յեղաշրջում իրականացնել, սակայն բանակը չտրւեց այդ սադրանքին, իսկ յեղափոխութեան յաղթանակից յետոյ էլ փորձեց պարտադրեալ պատերազմի միջոցով պարտութեան մատնել Իրանի ժողովրդին, բայց դա էլ ապարդիւն անցաւ»,- ասել է դոկտ. Ռոհանին՝ շեշտելով, որ Իրանի ժողովուրդին յաջողւել է միասնականութեան շնորհիւ յաղթահարել բոլոր մարտահրաւէրները եւ այդպէս է լինելու նաեւ ապագայում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։