Հա

Քաղաքական

12/02/2019 - 09:10

Լիբանանում է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը

Երկօրեայ պաշտօնական այցով Լիբանանում է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը:

«alikonline.ir» - Երկօրեայ պաշտօնական այցով Լիբանանում է ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Երէկ՝ փետրւարի 11-ին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը հանդիպել է Լիբանանի նախագահ Միշէլ Աունի, վարչապետ Սաադ Հարիրիի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրիի, ԱԳ նախարար Ժբրան Բասիլի եւ «Հեզբօլլահ»-ի գլխաւոր քարտուղար Սէյէդ Հասան Նասրօլլահի հետ:

Նախագահ Միշէլ Աունի հետ հանդիպման ժամանակ, կողմերը քննարկել են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային իրադարձութիւններին վերաբերող թեմաներ:

Նախագահ Աունը շնորհաւորելով Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ, Իրանին կոչ է արել ակտիւ դերակատարութիւն ստանձնել Լիբանանում ապաստանած սիրիացի փախստականների՝ տուն վերադարձի գործում:

Նախարար Զարիֆն էլ նշել է, որ Լիբանան է այցելել ողջունելու այդ երկրի կառավարութեան ձեւաւորումը եւ պաշտօնական Թեհրանի անունից պատրաստակամութիւն է յայտնել բոլոր բնագաւառներում, երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման կապակցութեամբ:

Բասիլ-Զարիֆ հանդիպման ընթացքում, գործընկերները նոյնպէս անդրադարձել են երկկողմ յարաբերութիւններին եւ տարածաշրջանային իրադարձութիւններին: Հանդիպմանը հետեւած մամլոյ համատեղ ասուլիսի ժամանակ, Ժբրան Բասիլը յայտնել է, որ Լիբանանը չի մասնակցելու առաջիկայ օրերին Վարշաւայում կայանալիք հակաիրանական խորհրդաժողովին:

Դոկտ. Զարիֆն էլ Իրանի անունից երախտագիտութիւն է յայտնել Լիբանանին՝ Վարշաւայում կայանալիք հակաիրանական խորհրդաժողովի վերաբերեալ որդեգրած սկզբունքային դիրքորոշման կապակցութեամբ:

Անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, Իրանի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարը նշել է, որ Իրանի եւ Լիբանանի համագործակցութիւնն ուղղւած չէ, որեւէ երկրի դէմ եւ բխում է բոլորի շահերից:

Նա տարածաշրջանի հիմնախնդիրների գլխաւոր պատճառը համարել է Իսրայէլի զաւթողական եւ ագրեսիւ քաղաքականութիւնը:

Վարչապետ Հարիրիի հետ հանդիպման ժամանակ կողմերն ընդգծել են Թեհրան-Բէյրութ համագործակցութեան ընդլայնման կարեւորութիւնն ու անհրաժեշտութիւնը:

Զարիֆ-Հասան Նասրօլլահ հանդիպման ընթացքում էլ «Հեզբօլլահ»-ի գլխաւոր քարտուղարը բարձր է գնահատել Իրանի դերակատարութիւնն ահաբեկչութեան դէմ պայքարի գործում, եւ երախտագիտութիւն է յայտնել Իրանին՝ սիոնիստական վարչակազմի դէմ պայքարում Դիմադրութեան ճակատին եւ Պաղեստինի ժողովրդին ցուցաբերած աջակցութեան կապակցութեամբ:

Դոկտ. Զարիֆն էլ իր հերթին նշել է, որ Իրանը կանգնած է Լիբանանի ժողովրդի, կառավարութեան եւ Դիմադրութեան ճակատի կողքին եւ շարունակելու է աջակցել նրանց:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։