Հա

Քաղաքական

12/02/2019 - 09:20

Միլիոնաւոր իրանցիներ նշել են Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը

Երէկ՝ փետրւարի 11-ին միլիոնաւոր իրանցիներ մեծ շուքով նշել են Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը

«alikonline.ir» - Երէկ՝ փետրւարի 11-ին միլիոնաւոր իրանցիներ մեծ շուքով նշել են Իսլ. յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակը:

Երկրի բոլոր քաղաքներում եւ բնակավայրերում տեղի են ունեցել ցոյցեր, հաւաքներ եւ տօնական միջոցառումներ, որոնց ընթացքում մասնակիցներն իրենց հաւատարմութիւնն են յայտնել Իսլ. յեղափոխութեան գաղափարներին ու համակարգին:

Գլխաւոր միջոցառումը տեղի է ունեցել Թեհրանում: Բազմամիլիոնանոց ցոյցին հետեւել է մայրաքաղաքի «Ազադի» հրապարակում տեղի ունեցած հաւաքը, որի ընթացքում ելոյթ է ունեցել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին:

Նախագահը ժողովրդի միլիոնանոց մասնակցութիւնը յեղափոխութեան յաղթանակի 40-ամեակի կապակցութեամբ կազմակերպւած միջոցառաումներին, նրա միասնակամութեան, բարձր գիտակցութեան եւ Իսլ. յեղափոխութեան հանրահռչակած գաղափարներին հաւատարմութեան ապացոյցն է համարել, եւ իր երախտագիտութիւնն է յայտնել ժողովրդին՝ նման ներկայութեան համար:

Իր ելոյթում, անդրադառնալով Իրանի հրթիռային ծրագրին, դոկտ. Ռոհանին նշել է, որ Իրանը կը շարունակի մեծացնել իր ռազմական հզօրութիւնը եւ աշխատել հրթիռային ծրագրի ուղղութեամբ, եւ այդ կապակցութեամբ որեւէ մէկի թոյլտւութեանը չի սպասելու:

«Իրանին թոյլտւութիւն հարկաւոր չէ իր հրիթռային ծրագիրը զարգացնելու համար: Իրանի թշնամիներին չի յաջողւի հասնել իրենց նպատակներին, իսկ մենք կը շարունակենք այն ուղին, որն ընտրել ենք 40 տարի առաջ»,- ասել է Հանրապետութեան նախագահը:

 

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։