Հա

Քաղաքական

12/02/2019 - 11:50

«Վարշաւայի խորհրդաժողովն Իրանի հզօրութեան վրայ ազդել չի կարող». Իրանի ԶՈՒ-ի ԳՇ-ի պետը՝ ԻՌՆԱ-ի հետ զրոյցում

ԻՌՆԱ-ի հետ զրոյցում, Իրանի ԶՈՒ-ի Գլխաւոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին անդրադարձել է փետրւարի 13-14-ին Վարշաւայում կայանալիք «Խաղաղութիւնն ու անվտանգութիւնը Մերձաւոր Արեւելքում» խորհրդաժողովին՝ նշելով, որ այն Իրանի հզօրութեան վրայ ազդել չի կարող:

«alikonline.ir» - ԻՌՆԱ-ի հետ զրոյցում, Իրանի ԶՈՒ-ի Գլխաւոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին անդրադարձել է փետրւարի 13-14-ին Վարշաւայում կայանալիք «Խաղաղութիւնն ու անվտանգութիւնը Մերձաւոր Արեւելքում» խորհրդաժողովին՝ նշելով, որ այն Իրանի հզօրութեան վրայ ազդել չի կարող:

«Լեհաստանը խոստացել է, որ Վարշաւային նիստը հակաիրանական ուղղւածութիւն չի ունենալու: Պէտք է սպասենք նիստի աւարտին, որպէսզի յայտնի դառնայ, թէ Լեհաստանն ինչքանով է հաւատարիմ մնացել իր խոստմանը»,- ասել է գեներալը՝ յաւելելով. «Այդուհանդերձ, ինչ էլ որ տեղի ունենայ խորհրդաժողովում, այն Իրանի հզօրութեան վրայ ազդել չի կարող»:

Նշենք, որ վաղը՝ փետրւարի 13-ին Վարշաւայում մեկնարկելու է «Խաղաղութիւնն ու անվտանգութիւնը Մերձաւոր Արեւելքում» խորհրդաժողովը: Այն ԱՄՆ-ի նախաձեռնութիւնն է, որի անցկացման մասին Մերձաւոր Արեւելք կատարած իր վերջին այցի ընթացքում տեղեկացրել էր ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպէոն:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։