Հա

Քաղաքական

17/02/2019 - 13:32

«Տարածաշրջանում երբեւ ագրեսիայ նախաձեռնող չենք եղել, եւ չենք լինելու». Հնարապետութեան նախագահ

Արդէն տեղեկացրել ենք, որ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երկօրեայ աշխատանքային այցով այսօր՝ փետրւարի 17-ին Հորմոզգան նահանգ է մեկնել:

«alikonline.ir»- Արդէն տեղեկացրել ենք, որ Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երկօրեայ աշխատանքային այցով այսօր՝ փետրւարի 17-ին Հորմոզգան նահանգ է մեկնել:

Նախագահի առաջին կանգառը Բանդար Լենգէն է: Քաղաքի ստադիոնում քիչ առաջ կայացել է դոկտ. Ռոհանիի ժողովրդական հանդիպումը, որի ընթացքում նա հանդէս է եկել ելոյթով:

Իր ելոյթի ընթացքում Հանրապետութեան նախագահը յատուկ անդրադարձել է նախօրէին Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեանն ու տարածաշրջանային անվտանգութեան եւ հարեւանների հետ յարաբերութիւնների թեմաներին:

Անդրադառնալով Սիստանի ահաբեկչութեանը, դոկտ. Ռոհանին նշել է, որ ահաբեկիչները մարդկային-բարոյական որեւէ արժէքի չեն հաւատում, եւ որ Իրանի ժողովուրդը վրէժխնդիր է լինելու զոհւած սահմանապահների արեան համար:

«Մենք թոյլ չենք տայ երկրի անվտանգութիւնն ապահովող սահմանապահներին թիրախ դարձրած վարձկան ահաբեկիչների խուսափեն Աստւածային պատժից եւ Իրանի ժողովրդի վրէժից: Նրանք, որվքեր տմարտօրէն յարձակման են ենթարկել մեր սահմանապահներին, թող լաւ իմանան, որ նման յանցագործութիւնները մեզ աւելի վճռակամ է դարձնում ահաբեկչութեան դէմ պայքարի գործում: Մենք թոյլ չենք տայ ահաբեկիչներին մեր տարածաշրջանում գործել եւ ահաբեկչական գործողութիւններ կազմակերպել»,- ասել է նախագահը:

Խօսելով Իրանի եւ Պարսից ծոցի տարածաշրջանի երկրների յարաբերութիւնների մասին, դոկտ. Ռոհանին ընդգծել է, որ Իրանը ցանկանում է հարեւան բոլոր երկրների հետ բարի դրացիական յարաբերութիւններ ձեւաւորել: Նա նշել է, որ սխալ են տարածաշրջանի այն երկրները, որոնց թւում է, թէ ԱՄՆ-ն եւ սիոնիստները կապահովեն նրանց անվտանգութիւնը:

«Պարսից ծոցի երկրների հետ մենք եղբայրանակն՝ սերտ յարաբերութիւնների ենք ձգտում: Իրանը տարածաշրջանում երբեւ ագրեսիայ նախաձեռնող չի եղել, եւ չի լինելու: Մեր հարեւաններին էլ հասկացրել ենք, որ ի վիճակի ենք ցանկացած ագրեսիայի դիմակայելու եւ յաղթելու»,- յայտնել է նա՝ յաւելելով. «Երբ Սադդամը յարձակւեց Իրանի վրայ, մենք ի լուր մեր հարեւանների յայտարարեցինք, որ Իրանը պարտութեան է մատնելու թշնամուն, եւ թող գիտացեն, որ վարձկանները չեն կարող ապահովել նրանց անվտանգութիւնը: Նրանցից, ոմանք սեփական անվտանգութիւնն ապահովելու նպատակով, Սադդամին էին ապաւինել, այն դէպքում, երբ Իրանը տարածաշրջանի անվտանգութեան երաշխաւորողն էր: Աւելի ուշ, նրանք ականատեսը եղան, թէ Սադդամն ինչպէս յարձակւեց Քուվէյթի վրայ եւ գիտակցեցին, թէ ինչ սխալ են թոյլ տւել»:

Հանրապետութեան նախագահը մէկ անգամ եւս նշել է, որ տարածաշրջանում անվտանգութիւնը կարող է գոյանալ բացառապէս տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցութեան եւ միասնականութեան արդիւնքում, եւ դրա համար պէտք չէ ԱՄՆ-ին եւ սիոնիստներին ապաւինել:

«Ցաւօք, հարեւան որոշ երկրներ ապաւինելով ԱՄՆ-ին եւ սիոնիստներին սխալ ընտրութիւն են կատարել: Նրանց, թիւրիմացաբար թւում է, թէ Իրանը յետին նպատակներ է հետապնդում, այն դէպքում, երբ Իրանը տարածաշրջանի բոլոր երկրների հետ սերտ յարաբերութիւնների է ձգտում»:

 

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։