Հա

Քաղաքական

19/02/2019 - 12:40

Պահակազօրը ներկայացրել է Սիստանի ահաբեկչութեան կազմակերպիչների յայտնաբերման եւ ձերբակալման գործողութեան ընթացքը

Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրը ներկայացրել է օրեր առաջ Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան մասնակիցների յայտնաբերման եւ ձերբակալման գործողութեան ընթացքը:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ցամաքային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրը ներկայացրել է օրեր առաջ Սիստան եւ Բալուչիստան նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողութեան մասնակիցների յայտնաբերման եւ ձերբակալման գործողութեան ընթացքը: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:

Բարձրաստիճան զինւորականը լրագրողների հետ զրոյցի ընթացքում նշել է, որ ահաբեկչական գործողութիւնից յետոյ, ականապատ աւտոմեքենայի բեկորները ոստիկանութեանն են փոխանցւել, որն էլ ճշտել դրա գրանցումը, որից յետոյ էլ Իսլ. յեղափոխութեան պահակազօրի ցամաքային ուժերի «Ղոդս» ռազմաբազայի հակահետախուզութեան ուժերը շարժւել են այդ հետքով:

«Օպերատիւ տւեալների իւարցման շնորհիւ, երկու օր առաջ ձերբակալւեց ահաբեկիչների հետ կապ ունեցող մի կին, որից յետոյ էլ բացայայտւեցին ահաբեկչական գործողութեան միւս մասնակիցների ինքնութիւնը»,- ասել է գեներալը՝ տեղեկացնելով, որ ահաբեկչութեան կազմակերպիչներից երկուսը, ինչպէս նաեւ՝ այն իրականացրած մահապարտ ահաբեկիչը Պակիստանի քաղաքացիներ են. «Նրանցից բացի, գործել են եւս երեք ահաբեկիչ, որոնք Սիստանի եւ Բալուչիստանի տեղաբնակներից են: Նրանցից երկուսը ձերբակալւած են, իսկ միւսը հետախուզման մէջ է»,- յաւելել է նա:

Գեներալ-մայոր Մոհամմադ Փաքփուրը տեղեկացրել է նաեւ, որ ահաբեկիչները մտադիր են եղել տարբեր առիթներով, նմանատիպ մի քանի գործողութիւններ եւս իրագործել, որը, բարեբախտաբար, նրանց չի յաջողւել:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։