Հա

Քաղաքական

03/03/2019 - 11:10

Պատգամաւոր ընտրւել կարելի է ոչ աւելի, քան երեք շրջան անընդմէջ. Խորհրդարանի նոր որոշումը

Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստի ընթացքում քննարկել է խորհրդարանական ընտրութիւնների մասին օրէնքի բարեփոխումների նախագիծը՝ հաւանութեան արժանացնելով Զարնդից ընտրւած պատգամաւոր Հոսէյն Ամիրի Խամքանիի կից առաջարկը: 

«alikonline.ir» - Իսլ. խորհրդարանն իր այսօրւայ նիստի ընթացքում քննարկել է խորհրդարանական ընտրութիւնների մասին օրէնքի բարեփոխումների նախագիծը՝ հաւանութեան արժանացնելով Զարնդից ընտրւած պատգամաւոր Հոսէյն Ամիրի Խամքանիի կից առաջարկը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Այսպիսով խորհրդարանի պատգամաւոր ընտրւել կարելի է ոչ աւելի, քան երեք շրջան անընդմէջ: Չորրորդ անգամ ընտրւելու համար անհրաժեշտ կը լինի մէկ շրջան դադար վերցնել:

Օրէնքի բարեփոխման առաջարկին կողմ են քւէարկել նիստին ներկայ 224 տատգամաւորներից 134-ը, դէմ՝ 95-ը, ձեռնպահ՝ 7-ը:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։