Հա

Քաղաքական

03/03/2019 - 11:30

«Կառավարութիւնը պարտաւոր է կատարել աշխատավարձերի բարձրացման մասին խորհրդարանի որոշումը». Լարիջանի

Կառավարութիւնը պարտաւոր է կատարել 1398 թւականին աշխատավարձերի բարձրացման մասին խորհրդարանի որոշումը: 

«alikonline.ir» - Կառավարութիւնը պարտաւոր է կատարել 1398 թւականին աշխատավարձերի բարձրացման մասին խորհրդարանի որոշումը: Այս մասին Իսլ. խորհրդարանի այսօրւայ նիստի ընթացքում յայտարարել է խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանին: Փոխանցում է ԻՍՆԱ-ն:

Խորհրդարանի պատգամաւորներից մէկն այսօրւայ նիստի ընթացքում մտահոգութիւն էր յայտնել կառավարութեան խօսնակ, Ծրագրաւորման եւ բիւդջէի կազմակերպութեան նախագահ Մոհամմադ Բաղեր Նոբախտի նախօրէին խորհրդարանին ուղղւած նամակի կապակցութեամբ, որում նա տեղեկացրել էր, որ կառավարութիւնը չի կարող կատարել 1398 թւականին բոլոր աշխատավարձերն ու թոշակները 400 հազար թումանով բարձրացնելու մասին խորհրդարանի որոշումը:

Արձագանգելով պատգամաւորի բարձրացրած մտահոգութեանը, խորհրդարանի նախագահը յայտարարել է. «Ուշադրութիւն մի դարձրէք նման յայտարարութիւններին: Միթէ՞ հնարաւոր է օրէնքը չկատարել: Նման արտայայտութիւններն անիմաստ ու անտեղի են: Օրէնքի ընդունումից յետոյ, այն պարտադիր պէտք է գործադրւի»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։