Հա

Քաղաքական

04/03/2019 - 11:40

«Երկրի տնտեսական հիմնախնդիրները չպայմանաւորել եւրոպական փաթեթով». Իսլ. յեղափոխութեան առաջնորդ

Իսլ. յեղափոխութեան առաջնորդի պաշտօնական կայքը հրապարակել է անցեալ ամռանը կառավարութեան հետ հանդիպման ժամանակ այաթ. Սէնէդ Ալի Խամենէիի հնչեցրած խօսքերի մի հատւածը, որում նա քննադատել է տնտեսական հիմնախնդիրները եւ դժւարութիւնները, կողմնակի խնդիրների, այդ թւում՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի կամ եւրոպական փաթեթի (խօսքը՝ ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի մասին է-ԽՄԲ.) հետ կապելը:

«alikonline.ir» - Իսլ. յեղափոխութեան առաջնորդի պաշտօնական կայքը հրապարակել է անցեալ ամռանը կառավարութեան հետ հանդիպման ժամանակ այաթ. Սէնէդ Ալի Խամենէիի հնչեցրած խօսքերի մի հատւածը, որում նա քննադատել է տնտեսական հիմնախնդիրները եւ դժւարութիւնները, կողմնակի խնդիրների, այդ թւում՝ Միջուկային համապարփակ համաձայնագրի կամ եւրոպական փաթեթի (խօսքը՝ ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի մասին է-ԽՄԲ.) հետ կապելը:

«Գործերի ընթացքին հետեւէք երկրի ռեսուրսների եւ հնարաւորութիւնների սահմանում: Մի սպասէք սրան կամ նրան: Մի օր երկրի տնտեսական խնդիրները պայմանաւորեցինք Միջուկային գործարքով, որը, սակայն, չկարողացաւ կարգաւորել դրանք: Հիմա էլ եւրոպական փաթեթի մասին է խօսւում: Երկրում կան կուտակւած խնդիրներ, որոնք պէտք է կարգաւորւեն երկրի ռեսուրսների եւ հնարաւորութիւնների սահմանում: Երկրի տնտեսական վիճակի բարելաւումը մի պայմանաւորէք այնպիսի խնդիրներով, որոնք մեր անմիջական տնօրինման ներքոյ չեն գտնւում»,- ասել է Իսլ. յեղափոխութեան առաջնորդը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։