Հա

Քաղաքական

06/03/2019 - 13:30

«Չե՛նք նահանջելու». Նախագահը՝ Գիլանում

Գիլան նահանգ կատարած այցի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 6-ին, Լահիջան քաղաքի մարզադաշտում հանդիպել է տեղի բնակիչների հետ:

«alikonline.ir» - Գիլան նահանգ կատարած այցի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 6-ին, Լահիջան քաղաքի մարզադաշտում հանդիպել է տեղի բնակիչների հետ: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում, նախագահն անդրադառնալով վերջին ամիսների ընթացքում ծաւալւած իրադարձութիւններին, նշել է, որ ընթացիկ տարւայ ընթացքում թշնամին փորձեց ամէն գնով ծնկի բերել Իրանին, որը, սակայն, ժողովրդի դիմակայութեան շնորհիւ ձախողւեց:

«Այսօրւայ պայմանները սովորական չեն: Մենք փաստացի տնտեսական եւ հոգեբանական պատերազմի պայմաններում ենք գտնւում, բոլորը պէտք է դա գիտակցեն: Նահանջը կը նշանակի Սահմանդարական յեղափոխութիւնից մինչ Իսլամական յեղափոխութիւն, մեր պատմական բոլոր ձեռքբերումների կորուստը: ԱՄՆ-ն փորձում է մեզ ստիպել վերադռնալ 40 տարի առաջւայ պայմաններին: Մենք, սակայն, նահանջել չենք ցանկանում. յետդարձը կը նշանակի կորցնել ամէն ինչ: Մենք շարունակելու ենք անկախութեան, ազատութեան եւ ժողովրդավարութեան մեր ուղին»,- ասել է դոկտ. Ռոհանին:

Անդրադառնալով Ղազւին-Ռաշտ երկաթգծին, որը շահագործման կը յանձնւի այսօր, նախագահը նշել է, որ դա նահանգի կենտրոն Ռաշտը կը միացնի երկրի երկաթողային ցանցին, իսկ շուտով կը մեկնարկի նաեւ Ռաշտ-Աստարա երկաթգծի շինարարական աշխատանքերը, որը հնարաւորութիւն կընձեռի միանալ հարեւան երկրի երկաթողային ցանցի, որն էլ առեւտրի ակտիւացման եւ զարգացման պատճառ կը դառնայ:

«Մենք լաւ յարաբերութիւններ ենք ձեւաւորել Ադրբեջանի, Ռուսաստանի, Ղազաղստանի եւ Թուրքմենստանի հետ: Մենք պատրաստ ենք լաւ յարաբերութիւններ կառուցել բոլոր այն երկրների հետ, որոնք ցանկանում են գործակցել Իրանի հետ»,- նշել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։