Հա

Քաղաքական

06/03/2019 - 14:10

«AFP»-ն հաստատեց. Ղասեմին կը զբաղեցնի Ֆրանսիայիում Իրանի դեսպանի պաշտօնը

ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին շուտով կը զբաղեցնի Ֆրանսիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնը: 

«alikonline.ir» - ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին շուտով կը զբաղեցնի Ֆրանսիայում Իրանի արտակարգ եւ լիազօր դեսպանի պաշտօնը: Այս մասին ըստ՝ ԻՍՆԱ-ի յայտնել է «Agence France-Presse» գործակալութիւնը:

Թեհրանն ու Փարիզը որոշել են թօթափել աւելի քան 6 ամիս ձգւող երկկողմ դիւանագիտական յարաբերութիւններում առկայ լարւածութիւնը, եւ փոխանակւել դեսպաններով:

«AFP»-ն վկայակոչելով իր հաւաստի աղբիւրներին, տեղեկացրել է, որ Ֆրանսիայում Իրանի դեսպանի պաշտօնը կը զբաղեցնի ԱԳՆ մամլոյ խօսնակ Բահրամ Ղասեմին, որը ժամանակին նոյն պաշտօնն է զբաղեցրել Իտալիայում եւ Իսպանիայում:

Նշենք, որ երկու երկրների դիւանագիտական յարաբերութիւններում լարւածութիւնն սկսւել էր այն բանից յետոյ, երբ Ֆրանսիան յայտարարել էր, թէ իբր Իրանի յատուկ ծառայութիւնների գործակալները մտադիր են Ֆրանսիայի տարածքում յարձակում իրականացնեն իրանական ընդդիմադիր համարւող «Մոջահեդին» ահաբեկչական խմբաւորման հաւաքի դէմ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։