Հա

Քաղաքական

06/03/2019 - 14:40

Մեկնարկել է Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի հերթական նիստը

Վիեննայում, 4+1 ձեւաչափով (Իրան+Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Պինաստան) մեկնարկել է Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի հերթական նիստը:

«alikonline.ir» - Վիեննայում, 4+1 ձեւաչափով (Իրան+Գերմանիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Պինաստան) մեկնարկել է Միջուկային համապարփակ համաձայնագրի համատեղ յանձնաժողովի հերթական նիստը: Փոխանցում է ԻՌՆԱ-ն:

Նիստը նախագահող, ԵՄ արտաքին գործողութիւնների ծառայութեան գլխաւոր քարտուղար Հելգա Շմիդը քիչ առաջ «Twitter»-ի իր միկրոբլոգում անդրադառնալով նիստին, գրել է, որ այն առաջինն է ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմի ձեւաւորումից ի վեր:

Հէնց այդ մեխանիզմին էլ այսօրւայ բանակցութիւնների օրակարգի առանցքն է կազմելու:

Բանակցութիւնների մեկնարկին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Իրանի պատւիրակութեան ղեկավար, քաղաքական հարցերով ԱԳՆ տեղակալ Աբբաս Արաղչին ասել է. «Միջուկային համապարփակ համաձայնագրի կողմերը (4+1) փորձել են գեներացնել նոր գաղափարներ, կեանքի կոչել նոր մտայղացումներ եւ նախաձեռնութիւններ, որոնք կը չէզոքացնեն Միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու հետեւանքներն ու կապահովեն Իրանի հետ տնտեսական համագործակցութեան յետագայ ընթացքը»:

Ըստ նրա՝ այդ համատեքստում, ԵՄ-ի՝ Իրանի հետ առեւտրի ֆինանսաւորման յատուկ մեխանիզմը կարեւորագոյն նախաձեռնութիւններից է, որը, սակայն, դեռեւս չի գործարկւել. «Դեռեւս պարզ չէ, թէ այն ինչ խնդիրներ կը լուծի եւ ինչպէս կաշխատի: Դրա համար անհրաժեշտ են մասնագիտական քննարկումներ»,- ասել է նա՝ յաւելելով, որ այս կապակցութեամբ Իրանն եւրոպական կողմից աւելի ակտիւ եւ գործնական քայլեր է ակնկալում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։