Հա

Քաղաքական

07/03/2019 - 12:00

«Միջազգային հանրութեան ճնշիչ մեծամասնութիւնը դէմ է Իրանի դէմ գործող պատժամիջոցներին». Հանրապետութեան նախագահ

Գիլան կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 7-ին մասնակցել է նահանգի վարչական խորհրդի նիստին, որի ընթացքում հանդէս է եկել ելոյթով:

«alikonline.ir» - Գիլան կատարած աշխատանքային այցի շրջանակում, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին այսօր՝ մարտի 7-ին մասնակցել է նահանգի վարչական խորհրդի նիստին, որի ընթացքում հանդէս է եկել ելոյթով: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Իր ելոյթում նախագահը յատուկ անդրադարձել է ԱՄՆ-ի կողմից Իրանի դէմ գործադրւող պատժամիջոցներին՝ նշելով, որ միջազգային հանրութեան ճնշիչ մեծամասնութիւնն այսօր դէմ է դրանց:

«Այսօր մեր դէմ պատժամիջոցներ են սահմանւած: Սակայն, չպէտք է մոռանանք, որ յեղափոխութեան յաղթանակից ի վեր, սա առաջինն անգամն է, որ բացառութեամբ մի քանի երկրի, մնացեալ բոլոր երկրները դէմ են դրանց»,- ասել է նախագահը՝ մէջբերելով վերջերս ԱՄՆ-ում անցկացւած սոցհարցման արդիւնքները, համաձայան որի՝ հարցւածների 60%-ը սխալ է համարել Թրամփի վարչակազմի՝ Իրանի դէմ պատժամիջոցներ սահմանելու քաղաքականութիւնը, եւս 60%-ն էլ՝ Միջուկային համապարփակ համաձայանգրից այդ երկրի միակողմանի դուրս գալը. «Սա մեզ համար քաղաքական կարեւոր յաղթանակ է»,- յաւելել է նա:

Անդրադառնալով տարածաշրջանում Իրանի դիրքերի ամրապնդամանն ու ազդեցութեան աւելացմանը, դոկտ. Ռոհանին նշել է, որ պատմութեան մէջ առաջին անգամը լինելով Իրանին որոշիչ դեր է վերապահւած տարածաշրջանում:

«Սա պատմութեան մէջ առաջին անգամն է, որ տարածշրջանի, մասնաւրապէս՝ Սիրիայի անվտանգութեան հետ կապւած առանցքային որոշումները կայացւում են երեք երկրի մասնակցութեամբ, որոնցից մէկն Իրանն է», ասել է նախագահը՝ հռետորական հարց բարձարցնելով. «Այդ ե՞րբ է եղել, որ միջազգային եւ տարածաշրջանային քաղաքական իրադարձութիւնների հետ կապւած, Իրանը որոշիչ եւ առանցքային դեր ստանձնի»: «Սա մեծ յաջողութիւն եւ ձեռքբերում է»,- յաւելել է նա:

Նա յատուկ ընդգծել է նաեւ տարածաշրջանում ահաբեկչութեան դէմ պայքարի յաջողութեան գործում Իրանի ունեցած առանցքային դերակատարութեանը՝ յիշեցենլով, որ եթէ չլինէր Իրանի անվերապահ աջակցութիւնն ու անմիջական մասնակցութիւնը, ապա Բաղդադի եւ Էրբիլի անկումն անխուսափելի էր, իսկ տարածաշրջանն այսօր կը յայտնւէր ԴԱԷՇ-ի վերահսկողութեան ներքոյ:

«Այսօրւայ աշխարհում մենք չենք կարող անտարբեր մնալ մեր հարեւանների ճակատագրի նկատմամբ»,- ընդգծել է նախագահը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։