Հա

Քաղաքական

10/03/2019 - 10:30

Իրանը եւ Ադրբեջանը պատրաստակամ են ընդլայնելու երկկողմ յարաբերութիւնները

Պաշտօնական այցով Թեհրան այցելած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը երէկ՝ մարտի 9-ին հանդիպել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի եւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի նախագահ Ալի Շամխանիի հետ:

«alikonline.ir» - Պաշտօնական այցով Թեհրան այցելած Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդեարովը երէկ՝ մարտի 9-ին հանդիպել է Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի, Իսլ. խորհրդարանի նախագահ դոկտ. Ալի Լարիջանիի եւ Ազգային անվտանգութեան գերագոյն խորհրդի նախագահ Ալի Շամխանիի հետ: Հաղորդում է ԻՌՆԱ-ն:

Ռոհանի-Մամեդեարով հանդիպման ժամանակ, Հանրապետութեան նախագահը կարեւորել է ամենատարբեր ոլորտներում Իրանի եւ Ադրբեջանի յարաբերութիւնների ընդլայնումը, այդ համատեքստում ընդգծելով յատկապէս Ռաշտ-Աստարա երկաթգծի նշանակութիւնը:

«Ռաշտ-Աստարա երկաթգծի նախագիծը տարածաշրջանային նշանակութեան կարեւոր նախաձեռնութիւն է, որը բխում է երկու երկրների անմիջական շահերից»,- ասել է նախագահը՝ նշելով, որ Իրանի ղեկավարութիւնը հաստատակամ է ամենատարբեր ոլորտներում Ադրբեջանի հետ յարաբերութիւնների ընդլայնման գործում:

Անդրադառնալով միջազգային եւ տարածաշրջանային հիմնախնդիրներին, դոկտ. Ռոհանին նշել է, որ Թեհրանն ու Բաքուն մշտապէս ձգտել են խաղաղութեան եւ կայունութեան հաստատմանը:

Նախագահը յատուկ կարեւորել է եռակողմ ձեւաչափով Իրան-Ադրբեջան-Ռուսաստան համագործակցութիւնը՝ նշելով, որ կան տարածաշրջանային նշանակութեան բազմաթիւ նախագծեր, որոնք հնարաւոր է կեանքի կոչել այդ ձեւաչափով:

Նշենք, որ Էլմար Մամեդեարովը Հանրապետութեան նախագահին է փոխանցել 2020 թւականին Բաքւում կայնալիք Չմիաւորւած երկրների կազմակերպութեան գագաթաժողովին մասնակցելու պաշտօնական հրաւէրը:

Լարիջանի-Մամեդեարով հանդիպման ժամանակ, խորհրդարանի նախագահն անդրադառնալով երկկողմ յարաբերութիւններին, նշել է, որ խորհրդարնում դրական վերաբերմունք կայ Ադրբեջանի նկատմամբ:

Ալի Լարիջանին յատուկ կարեւորել է Հիւսիս-հարաւ երկաթգծի նախագիծը՝ ընդգծելով դրա ռազմավարական նշանակութիւնը: Նա նշել է, որ երկաթգիծը կարող է կապաող օղակ դառնալ Կասպից ծովի եւ Պարսից ծոցի միջեւ, կտրուկ աւելացնելով տարածաշրջանային տարանցիկ փոխանցումներն ու ապրանքաշրջանառութիւնը:

Ալի Շամխանի-Մամեդեարով հանդիպման ժամանկ էլ կողմերը քննարկել են տարածաշրջանաին իրադարձութիւններն ու երկկողմ յարաբերութիւնների ընդլայնման հնարաւորութիւններն ու հեռանկարները:

Ալի Շամխանին յատուկ նշել է, որ Թեհրանի եւ Բաքւի յարաբերութիւններն ուղղւած չեն երրորդ կողմի դէմ եւ կողմնակի՝ խանգարիչ ու բացասական հանգամանքները չեն կարող ազդել դրանց ընթացքի վրայ:

Նշենք, որ Էլմար Մամեդեարովը երէկ հանդիպել է նաեւ ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հետ: Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարւել միջազգաին եւ տարածաշրջանային իրադարձութիւններին: Էլմար Մամեդեարովն ընդգծել է ԼՂ հակամարտութիւնը հնարաւորինս սեղմ ժամկէտներում կարգաւորելու անհրաժեշտութիւնը: Նա իր իրանցի գործընկերոջը տեղեակ է պահել ԼՂ խնդրի վերաբերեալ անցկացւած վերջին բանակցութիւնների ընթացքի մասին:

Կողմերը կարեւորւել են հակամարտութեան կարգաւորման անհրաժեշտութիւնը` տարածաշրջանում խաղաղութեան, անվտանգութեան, կայուն զարգացման եւ բարգաւաճման հասնելու համար:

Յարակից լուրեր

  • Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...
    Թրամփի ժողովրդային «իմփիչմենտը»...

    Օմանի ծովում երկու լցանաւերի պայթիւնները, ինչ խօսք, աշխատում են հակաիրան հռետորաբանութեան օգտին, որին լծւած են ինչպէս ԱՄՆ-ի թրամփեան վարչակազմը, նոյնպէսեւ՝ տարածաշրջանային ռազմական թէ՛ նաւթային խամաճիկները: Այս վերջինները նոյնիսկ պատերազմական իրավիճակների արդարացման կոչերով են շարունակում հանդէս գալ, յար եւ նման անցեալ ամիս Ս. Արաբիայում կայացած արաբական լիգայի հապճեպ ու անարդիւնաւէտ համաժողովի կոչերի...

  • Իրանը չորս անգամ աւելացրել է ուրանի արտադրութեան ծաւալները
    Իրանը չորս անգամ աւելացրել է ուրանի արտադրութեան ծաւալները

    Իրանը չորս անգամ աւելացրել է ուրանի արտադրութեան ծաւալները: Առաջիկայ 10 օրւայ ընթացքում այն կը գերազանցի 300 կգ.-ը:

  • Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը
    Ադրբեջանը հրթիռակոծել է սեփական քաղաքը

    «Ազադլըխ» («Ազատութիւն») թերթի գլխաւոր խմբագիր Գանիմաթ Զահիդն իր ֆէյսբուքեան էջում գրառում է կատարել, որում նշում է, որ 6 օր առաջ Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը «լուրջ յաջողութիւնների է հասել» եւ հրթիռակոծել Գանձակը (Գեանջա):

  • «Հիւսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան տնտեսական յարաբերութիւնների դարպասն է». Արդաքանիան
    «Հիւսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան տնտեսական յարաբերութիւնների դարպասն է». Արդաքանիան

    Հիւսիսային Կովկասը Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական յարաբերութիւնների դարպասն է: Այս մասին, ՌԴ Հիւսիսային Կովկասի հարցերով նախարար Սերգէյ Չերբոտարեւի հետ հանդիպման ժամանակ յայտարարել է Իրան-Ռուսաստան առեւտրատնտեսական համագործակցութեան համատեղ յանձնաժողովի համանախագահ, Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը:

  • ԵՄ-ում ամփոփել են Շմիտի Իրանի եւ տարածաշրջան կատարած այցի արդիւնքները
    ԵՄ-ում ամփոփել են Շմիտի Իրանի եւ տարածաշրջան կատարած այցի արդիւնքները

    ԵՄ-ի արտաքին քաղաքականութեան ղեկավարի տեղակալ Հելգա Շմիտի Իրան եւ Պարսից ծոցի երեք երկրներ կատարած պաշտօնական այցի արդիւնքներն ամփոփւել են ԵՄ-ի պաշտօնական կայքում տեղադրած հաղորդագրութեան մէջ, որտեղ շեշտադրւել է ԵՄ-ի հաւատարմութիւնն Միջուկային համապարփակ համաձայնագրին

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։