Հա

Քաղաքական

11/03/2019 - 08:40

Հանրապետութեան նախագան այսօր Իրաք ուղեւորւեց

Իրաքի նախագահի եւ վարչապետի հրաւէրով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եռօրեայ պաշտօնական այցով այսօր՝ մարտի 11 Իրաք ուղեւորւեց:

«alikonline.ir»- Իրաքի նախագահի եւ վարչապետի հրաւէրով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եռօրեայ պաշտօնական այցով այսօր՝ մարտի 11 Իրաք ուղեւորւեց:

Բաղդադ մեկնելուց առաջ, «Մեհրաբադ» միջազգային օդանաւակայանի կառավարական օթեակում, Հանրապետութեան նախագահը յոյս յայտնեց, որ այցը կը նպաստի բոլոր բնագաւառներում երկու երկրների յարաբերութիւնների ամրապնդմանն ու ընդլայնմանը:

Անդրադառնալով վերջերս ԱՄՆ նախագահի իրաքեան գաղտնի այցին, դոկտ. Ռոհանին նշեց, որ Իրաքի հետ Իրանի յարաբերութիւնները համեմատութեան որեւէ եզր չեն կարող ունենալ ԱՄՆ-ի պէս օկուպանտ երկրի եւ Իրաքի յարաբերերութիւնների հետ:

«ԱՄՆ-ին ատում են տարածաշրջանում: Այդ երկրի կողմից Իրաքի, Սիրիայի եւ այլ երկրների ժողովրդների գլխին թափւած ռումբերը չեն մոռացւի այնպէս, ինչպէս չի մոռացւի տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի եղբայրական վերաբերմունքը»,- ասել է նախագահը:

Յիշեցնենք, որ եռօրեայ այցի ընթացքում դոկտ. Ռոհանին կը հանդիպի Իրաքի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի եւ պատգամաւորների հետ: Կը քննարկւեն ամենատարբեր բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնները, դրանց ամրապնդման եւ ընդլայնման հնարաւորութիւններն ու հեռանկարները: Անդրադարձ կը կատարւի համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին:

Հանրապետութեան նախագահը կայցելի Իրաքի կրօնական սրբավայրեր եւ կը հանդիպի շիա աշխարհի բարձրագոյն հոգեւոր առաջնորդներից մէկի՝ այաթ. Սէյէդ Ալի Սիսթանիի հետ:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։