Հա

Քաղաքական

11/03/2019 - 10:05

Նախագահը Բաղդադ ժամանեց

Քիչ առաջ Բաղդադի միջազգային օդանաւակայնում վայրէջք է կատարել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ նրան ընկերակցող բարձրաստիճան պատւիրակութեանը տեղափոխող ինքնաթիռը:

«alikonline.ir» - Քիչ առաջ Բաղդադի միջազգային օդանաւակայնում վայրէջք է կատարել Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիի եւ նրան ընկերակցող բարձրաստիճան պատւիրակութեանը տեղափոխող ինքնաթիռը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Յիշեցնենք, որ Իրաքի նախագահի եւ վարչապետի հրաւէրով, Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանին եռօրեայ պաշտօնական այցով Իրաք է մեկնել:

Այցի ընթացքում դոկտ. Ռոհանին կը հանդիպի Իրաքի նախագահի, վարչապետի եւ խորհրդարանի նախագահի եւ պատգամաւորների հետ: Կը քննարկւեն ամենատարբեր բնագաւառներում երկկողմ յարաբերութիւնները, դրանց ամրապնդման եւ ընդլայնման հնարաւորութիւններն ու հեռանկարները: Անդրադարձ կը կատարւի համատեղ հետաքրքրութիւն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին:

Հանրապետութեան նախագահը կայցելի Իրաքի կրօնական սրբավայրեր եւ կը հանդիպի շիա աշխարհի բարձրագոյն հոգեւոր առաջնորդներից մէկի՝ այաթ. Սէյէդ Ալի Սիսթանիի հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։